Ներկայացնում ենք քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի «Ուղիղ Խոսք» հեղինակային հաղորդաշարի հերթական՝ 38-րդ թողարկումը։
ԹԵՄԱՆԵՐ
- Ջահերով երթի բաղոքի հասցեատերը նաև Հայաստանի իշխանություններն էին
- Իշխանական քարոզչամիջոցների արձագանքները
- Փաշինյանը «ինչ է տեղի ունեցելն» էլ է կասկածի տակ դնում
- Ադրբեջանի պահանջներին կարող է ևս մեկ պահանջ ավելանա
- Հայաստանի իշխանությունները հաճոյանում են Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին
Հաղորդաշարին հետևեք ամեն երեքշաբթի և հինգշաբթի։
✨ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
Հայոց ցեղասպանության 110-ամյակի կապակցությամբ ջահերով երթի բաղոքի, ցասման հասցեատերը միայն Թուրքիան չէր, միայն Ադրբեջանը չէր, միայն միջազգային հանրությունը չէր, հասցեատերը նաև Հայաստանի իշխանություններն էին։
Իշխանական քարոզչամիջոցները, փաստացի, արդարացրեցին Ադրբեջանի գործողությունները, ավելին՝ Նիկոլ Փաշինյանն ինքը արդարացրեց Խոզնավար գյուղի բնակելի տների գնդակոծությունը։
Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներ այրելը համարում է սադրիչ գործողություններ, իսկ ադրբեջանական գնդակոծությունները սադրիչ չի համարում։