Ներկայացնում ենք քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի «Ուղիղ Խոսք» հեղինակային հաղորդաշարի հերթական՝ 75-րդ թողարկումը։
ԹԵՄԱՆԵՐ
- Ազգային ժողովը վերադարձավ արձակուրդից
- Զարմանալի զուգադիպությամբ աշխարհի երկու ամենահարուստ հայերը գտնվում են բանտերում՝ մեկը Բաքվի, մյուսը՝ Երևանի
- Հիմա արդեն խորհրդարանը աշխատում է և շոուներով հասարակության պիտի շեղեն հիմնական խնդիրներից
- Քաղաքական խնդիրը հստակ է. Փաշինյանը պետք է փոխվի իր խորհրդարանական ընդդիմության հետ միասին
- Համախմբում պետք է Նիկոլ Փաշինյան - Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան միասնության դեմ
- Սամվել Կարապետյանի ստեղծելիք քաղաքական ուժը կմաշեցնեն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հիացական հայացքների ներքո
- Համախմբվելու ժամանակ դեռևս կա. ստիպված ես լինելու պայքարել նաև իշխանությունների բոլոր հենարանների դեմ
Հաղորդաշարին հետևեք ամեն երեքշաբթի և ուրբաթ։
✨ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
Զարմանալի զուգադիպությամբ աշխարհի երկու ամենահարուստ հայերը գտնվում են բանտերում՝ մեկը Բաքվի, մյուսը՝ Երևանի։
Եթե օրենքը թույլ տար, Քոչարյանը, Սերժը, Նիկոլը դաշինքով հանդես կգային։
Պատժի անխուսափելիության գիտակցումը ուղիղ համեմատական է կատարած հանցանքի մեծության հետ։
Ումից իշխանությունները վախենում են, նրանք հիմա բանտերում են։
Համախմբում պետք է ոչ թե Փաշինյանի դեմ, այլ Նիկոլ Փաշինյան - Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան միասնության դեմ։
Սամվել Կարապետյանի ստեղծելիք քաղաքական ուժը կմաշեցնեն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հիացական հայացքների ներքո։