...

Ուրդուց, ուրդուց.... առել եմ

Ուրդուց, ուրդուց.... առել եմ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, ի պատասխան Factor.am-ի հարցմանը, թե որտեղից նրան 580 հազար դոլար՝ ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Մերիսվիլ (Marysville) քաղաքում տուն գնելու համար, հայտնել է. «Բացեիբաց հայտարարագրել եմ շահարկվող գումարը, որը ստացել եմ որպես ժառանգություն իմ հայրիկից՝ 2020 թվականին»:

«ՉԻ». Մի վայրկյան անգամ չենք կասկածում, որ հենց այդպես էլ եղել է: Այո, 2020-ին պապան ասել է՝ տղա ջան, հեղափոխության 2-ամյակի կապակցությամբ, գնա, բարդաչոկից 580 հազար մանեթ փող վերցրու, քեզ Ամերիկայում տուն առ: 

Տղեն էլ ասել է՝ չէ, այ հեր, ես պաշտոնյա մարդ եմ, ազնիվ, զուլալ, մի հատ բիծ չկա վրես, բա որ հետաքրքրվեն, թե որտեղից էդ փողը, ի՞նչ ասեմ: Հերն էլ ասել է՝ պրոբլեմ չունես, քել, գնանք նոտարի մոտ, ժառանգություն ձևակերպեմ, թեման փակվի:

Ընդամենը սա է եղելությունը: Պետք չի մատի փաթաթան դարձնել, ցինիկաբար շահարկել թեման: Ինչպես Տոլստոյն էր ասում՝ բոլոր պապաները միանման են զավակ ունենում, բայց տարբեր ձև են ծախսում: Հիմա պապա կա՝ 24 մլն փող է տալիս, որ զավակին ազատի բանակից, պապա էլ կա՝ կես միլիոն դոլար փող է ժառանգում: «Թանկարժեք տղան» ֆիլմի պապայի նման: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1242 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ