...

Ուշացած պարզաբանում

Ուշացած պարզաբանում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, անդրադառնալով ԱԺ տեսախցիկների ֆիքսած կադրերին, թե ինքը Վլադիմիր Վարդանյանի հետ միջադեպից հետո վազելով փախել է, պարզաբանել է. «Ես աշխատանքային քննարկման գնալիս ուշացել եմ 10-15 րոպե և վազելով եմ միջանցքով անցել»:

«ՉԻ». Այսքանով կարելի է ավարտել: Խոսելու բան չկա, թեման փակված է, տեղ-տեղ՝ սպառված: Չար ուժերը պարզապես շահարկում էին նրա վազքը: 

Ամբողջ ընդդիմությունն ասում է՝ լավ ես արել, խփել, փախել ես, փոխանակ ճշտեր, թե իրականում ինչու էր վազում: Քի՞չ են եղել դեպքեր, երբ մարդն աշխատանքից ուշանալով շտապում է: Սա այդ դեպքերից մեկն էր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1246 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ