...

Ո՜նց էինք կարոտել ձեզ

Ո՜նց էինք կարոտել ձեզ

Այսօր ծեծկռտուք է եղել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ։ 

Ըստ քպ-ական պատգամավորների՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը հարվածել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

 «Քննարկման ընթացքում, առանց որևէ հիմնավորման և դրդապատճառի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյան անունով ոմն անձնավորություն բառիս ուղիղ իմաստով հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա։

Հոնքի հատվածում հասցրել է մարմնական վնասվածք, կարիք կա կարեր դնելու։ Հարձակվելուց անմիջապես փախել է հարվածելուց հետո և թաքնվել Ազգային ժողովի անկյուններից մեկում։ Ոստիկանությունը նրան կգտնի, և հուսով եմ, որ կլինի քրեաիրավական հետևանք»,- ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Yerkir.am-ն էլ գրել է, որ «Վլադիմիր Վարդանյանը ոտքի ցատկելով փորձել է հարձակվել իրեն սաստած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի վրա»։

«ՉԻ». Այ, էս ուրիշ բան: Թե չէ տարածքներ կորցրել, սահմանում 100 մետրի համար վիճել, միջանցքի բազար անել, դավաճան-թուրք-մուրք խաղալ... գործ արեք, գործ, այ սենց, տեմպը չթուլացնեք:

Իհարկե, շատ ցավալի է, որ քննարկումը փակ է եղել, տեսախցիկ-բան չի եղել, տեսնեինք, թե ինչպես է Վլադիմիր Վարդանյանը, ոտքի ցատկելով, ուսուկի-դաչի կարգի հնարք փորձել կիրառել: 

Բայց մալադեց դաշնակին, երևում է՝ պարապած տղա է, եթե կարողացել է կագա-ցուկի անել ՔՊ-ական պատգամավորին: 

Ո՜նց էինք կարոտել ձեզ, ձեր բուռն քննարկումները, թեժ բանավեճերը, քացիներն ու սիլլաները: Սեզոնը հայտարարում ենք բացված:

ՎԱՐԿԱՆԻՇ

   954 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ