...

Պապարանցին դեսպանն է՝ Սերժ Սարգսյանի, ապա Փաշինյանի օգնականը

Պապարանցին դեսպանն է՝ Սերժ Սարգսյանի, ապա Փաշինյանի օգնականը

Բրիտանական մամուլն անդրադարձել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Անգլայի թագուհու հոգեհանգստի արարողության ժամանակ թույլ տված կոպիտ խախտումներին։ Ըստ պրոտոկոլի՝ ի թիվս այլ բաների, արգելված է եղել նաև լուսանկարահանումը։ Միչդեռ բրիտանական մամուլում փաստ է հրապարկվել, որտեղ լուսանկարում երևում է, թե ինչպես է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը իր կամ ուրիշի հեռախոսով լուսանկարում Թագուհուն հրաժեշտ տվող նախագահին։ Այս կոնտեքստում բրիտանացիները հիշել են Վլադիմիր Պուտինին՝ ակնարկելով, որ նա Հայաստանի ընկերն է։

Երեկ այս թեմայի քննարկումները մի պահ ստեվերեցին Փելոսիի այցն ու նրա հանդիպումը Փաշինյանի հետ, անգամ երկրորդ պլան մղվեց այն, որ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է, և հակառկորդի զորքը կանգնած է հայկական քաղաքներից ընդամնեը մի քանի կլոմետր հեռավորության վրա։

Անգրագիտություն, բոլոր պրոտոկոլների վրա թքած ունենալու նուրբ արվեստ, անարգանք հրավերն ուղարկած երկրի խիստ պահպանվող նորմերին, երբևէ պալատ չտեսած-պալատ չմտած մարդու թուլությո՞ւն, թե՞ գեղցու թաքուն շուստրիություն։ Ամեն ինչ միասին։ Ի դեպ՝ չի բացառվում, որ այստեղ իշխանություններն իսկապես կարողանան փաստարկել, որ մեղավորը նախկիններն են։

Վարուժան Ներսիսյանը, որը լուսանկարահանել է Խաչատուրյանին, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։ Մինչ այդ Ներսիսյանն աշխատում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում  որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոն։ Նրան հետ կանչեցին ԱՄՆ-ից և երեք տարի ժամկետով նշանակեցին Մեծ Բրիտանիայում դեսպան։ Ի դեպ՝ մինչ նրա նշանակումը, տևական ժամանակ Հայաստանը Մեծ Բրիտանիայում դեսպան չուներ։ 

Ինչո՞ւ ենք ակնարակում նախկինների մասին։ Այն պարզ պատճառով, որ Վարուժան Ներսիսյանը 2012-2018թթ․ եղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օգնականը։ Հեղափոխությունից հետո էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է շարունակել օգնել՝ մինչև գործուղել են ԱՄՆ։ 

Եթե պարզվի, որ Ներսիսյանին հանձնարարված չի եղել նկարել, պարզապես նա ինքն է որոշել այդպես անել, ուրեմն՝ բան չի մնում անելու, քան մեղադրել նախկիններին։ Չնայած հանուն ճշմարտության պետք է ասել, որ Վարուժան Ներսիսյանն իր գործի եզակի պրոֆեսիոնալներից է, որը պետք է որ անգիր իմանար պրոտոկոլն ու դրա պահպանման կարևորությունը։ Պարզաբանումներ, կարծում ենք, կտրվեն։ Մինչ այդ  միջազգային մամուլը կշարունակի քննարկել այս խայտառակությունը, իսկ մենք էլ ամոթից հումորի փառատոն կկազմակերպենք վիրտուալ ցանցերում։ 

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ