...

«Պարազիտները»

«Պարազիտները»

Ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը մամուլի ասուլիսում ասել է. «Պարազիտների հասարակություն է ձևավորվել ու պարազիտների իշխանություն կա, որ մտել է մեկի օրգանիզմի մեջ, սնվելով էդ օրգանիզմից՝ ինքն իր գործերն է անում և ոչնչացնում է այն օրգանիզմը, որին կպել է, դա պարազիտների ֆունկցիան է։ Մենք այսօր շրջապատված ենք այդ պարազիտներով, որոնք թքած ունեն՝ իրենց գյուղից այն կողմ ինչ է կատարվում»:

«ՉԻ». Որպես մշակույթին մի քիչ առնչվող մարդ՝ Դավիթ Սահակյանցը թերևս դիտած կլինի կորեական «Պարազիտները» հզոր ֆիլմը: Այնտեղ պարազիտների մի ընտանիքին փոխարինում է պարազիտների մեկ այլ ընտանիք:

Այդ ֆիլմի սցենարը երևի այս կողմերից են վերցրել: 20 տարի շարունակ, պարազիտների մի ընտանիք կամ կլան ագահորեն քամում էր Հայաստանի ու Արցախի հարստությունները, ունեցվածքը, մարդկանց ու բոլորիս ապագան: Պարազիտների այդ կլանին կպած էին բազմաթիվ պարազիտներ, որոնք, սնվելով այդ կլանից, իրենց փայն էին քամում՝ մտավորական կոչեցյալներ, մուլտիպլիկատորներ, գրող-բանաստեղծներ... մի խոսքով, դա պարազիտների ֆունկցիան էր: 

2018-ից հետո պարազիտների այս խմբին փոխարինեց պարազիտների մեկ այլ խումբ, և նախկին պարազիտները զրկվել են պարազիտացման սնունդից ու բողոքում են ներկայիս պարազիտներից, քննադատում նրանց, զայրանում, որ իրենց փոխարեն ուրիշներն են պարազիտ կյանք վարում: Ոչ թե պարազիտ կյանքն են քննադատում, այլ որ իրենք չեն այդ կյանքը վարում: Որովհետև ապրելու ուրիշ ձև չգիտեն: Պարազիտն ի՞նչ է՝ ուրիշի հաշվին ապրող էակ է, թե որ այդ ուրիշը չլինի, կմեռնի: 

Դիտեք «Պարազիտներ» ֆիլմը. ամեն օր և ամենուրեք՝ Հայաստանում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1888 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ