...

Շեյթան ռևանշլար

Շեյթան ռևանշլար

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը «Հայելի» ակումբում հայտարարել է. «Համացանցում ծփում է այն տեսանյութը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն է կանգնած, հետևի շարքի կանգնածներին մի հատ տեսեք` Սասուն Միքայելյան, Անդրանիկ Քոչարյան, Ջհանգիրյան, կարմիր անհասկանալի կուրտկայով Փաշինյան…Բոլոր այդ մարդիկ ամենանախկիններն են ու իրենց ռևանշն են անում»:

«ՉԻ». Սպանում է: Չէ, լուրջ, սպանում է սրանց տրամաբանությունը: Այս մուլտիպլիկատորին ասեք, որ Տեր-Պետրոսյանի հետ կապված հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր տեսանյութեր կան, որտեղ ինքը կանգնած է, իսկ կողքին կամ թիկունքում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Սամվել Բաբայանը, Մանվելը, Սեյրանը, Լեոնարդը, Արկադին, Օսկանյանը և շաաաաաաաա՜տ ու շատ այլ նախկիններ ու ներկաներ, ողջեր և մեզանից հեռացածներ:

Ասեք, դուք ասեք. տվեք այն մարդկանց անունները, որոնք ժամանակին Տեր-Պետրոսյանի հետ համատեղ տեսանյութ կամ լուսանկար չունեն: Ու ստացվում է, որ ով տեսանյութում Տեր-Պետրոսյանի հետ է նկարահանվել, ու նրա թիկունքում կանգնած եղել, ռևանշիստ է:

Այսինքն՝ էս մուլտիկիծիպիծիի տրամաբանությամբ՝ էսօր քաղաքական դաշտում իրար գզողները բոլորը ռևանշիստ են՝ Ռոբերտից սկսած, վերջացրած Նիկոլով: 

Ու սիլլոգիզմի օրենքներով դուրս է գալիս, որ էս մարդը ռևանշիստների կողքին է կանգնած՝ պայքարելով ռևանշիստների դեմ: 

Ապեր, դու ավելի լավ է, գնա քո անտաղանդ «բիզմիմդիր շեյթանլարը» նկարի:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4828 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ