...

Փաստափուստ N 139

Փաստափուստ N 139

Երևանում իրականացվող հակաիշխանական ցույցերին միացել է նաև Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը։

«Ճիշտ ա, ամեն ինչ օրինական ա»,- բողոքի ակցիայի շրջանակներում ճանապարհներ փակելու մասին ասել է նա:

«ՉԻ». Չէ, նորմալ է: Նիկոլ Փաշինյանի աննախադեպ ձեռքբերումներից մեկն էլ դա էր, որ այսօր փողոցում հայտնվել են նրանք, ովքեր ժամանակին ջարդում էին նրանց, ովքեր փողոցում էին հայտնվում: 

Փողոց են փակում նրանք, ովքեր ժամանակին ազատազրկման էին դատապարտում նրանց, ովքեր ոչ թե նույնիսկ փողոց էին փակում, այլ ընդամենը խաղաղ իրազեկում: 

Այսինքն՝ նրանք, ովքեր հեղափոխությունից հետո պետք է պատմության արխիվներում հայտնվեին, Փաշինյանի «իմաստուն» գործունեության արդյունքում հիմա հենց իրեն են պատրաստվում պատմության արխիվ նետել: Դե թող ասեն, որ սա անարդար է: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1134 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ