...

Տե՛ղն է նրան

Տե՛ղն է նրան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակը հանրությանը տեղեկացրել է, որ «հունվարի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Մասիվի նստավայրում տեղի է ունենալու 2018 թ․ Լևոն Երանոսյանի կողմից նռնակի նետման գործով տուժող Ալեն Սիմոնյանի հարցաքննությունը»։

«Մասիվի նստավայր» ձևակերպումը, իհարկե, բացառիկ է։ Նույն հաջողությամբ Երևանի քաղաքապետարանը, օրինակ, կարող էր տեղեկացնել, որ «փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բանգլադեշի բնակչության հետ»։ Բայց բուն դատական գործընթացը շատ ավելի ուշագրավ է։ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք․․․ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին և օրինական շահերին»։ Պարզ ասած՝ Լևոն Երանոսյանը նռնակը փուստ է նետել։ Եթե ավելի դիպուկ գտնվեր, և արդյունքում «տուժող Ալեն Սիմոնյանն» իսկապես տուժեր, հնարավոր է՝ պետական կառավարման համակարգն այսօր պակաս աղետալի վիճակում լիներ։ Հետևաբար՝ Լևոն Երանոսյանը պիտի պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   375 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ