...

Պատմություն՝ ըստ Վանեցի

Պատմություն՝ ըստ Վանեցի

Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Վազգեն Մանուկյանը եղել է Ղարաբաղ կոմիտեի ղեկավարը:

Պետք է հետաքրքրվել և պարզել, թե պատմության այսպիսի գիտելիքներով Վանեցյանն ինչպե՞ս է 1995 թվականին  պատմության քննություն հանձնել և ընդունվել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետ:

Փաստորեն, Վանեցյանը հոբբի ունի՝ սիրում է գրել այլընտրանքային պատմություն: Կարելի է նրան հանձնարարել, որ պատմության նոր դասագիրք գրի:

Այն մոտավորապես այսպիսին կլինի.

301 թվականին Հայաստանը պաշտոնական կրոն հռչակեց բուդդիզմը:

451 թվականին հայերը պարտության մատնեցին պարսիկներին և գրավեցին նրանց մայրաքաղաք Նինվեն:

591 թվականին հայերը բաժանեցին Բյուզանդիան և Պարսկաստանը:

Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը Նիկոլի նախնիներից է:

Կոստանդնուպոլիսը ընկավ Նիկոլի մեղքով:

Բեռլինի պատը քանդել է Վազգեն Մանուկյանը:

Շուշիի ազատագրման օպերացիան անձամբ գլխավորել է Մանուկյանը:

1996 թվականին Մանուկյանը հավաքել էր 102 տոկոս ձայն:

2018 թվականի ժողովրդական ընդվզման հեղինակը Արթուր Վանեցյանն է:

Ինքը նախկին չէ, ինքը այլմոլորակային է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1198 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ