...

Պատվեր է կատարում

Պատվեր է կատարում

Հայաստանի գերագույն և գլխավոր օդերևութաբան Գագիկ Սուրենյանը բնության հերթական լուսանկարն է հրապարակել և գրել
«Այս երևույթը, որը կոչվում է Հալո, այսօր առավոտյան ֆիքսել են Ճամբարակի երկնքում։ Այն առաջանում է, երբ արեգակի ճառագայթները անցնում են մթնոլորտի վերին շերտերում կուտակված սառցեբյուրեղների միջով»։

«ՉԻ». Մի երկու օր առաջ Սուրենյանը մի հատ լուսանկար էր հրապարակել, թե ինչպես է Ագարակի երկնքում՝ ամպերի մեջ, պատկերվել Հայաստանի քարտեզը։

Վայ, դուք մենակ տեսնեիք, թե ինչ օրը գցեցին այդ մարդուն: Ինչքան կոնսպիրոլոգ կա, էն Էդգար Էլբակյանի կարգի վերլուծոլոգներ, մի աղմուկ էին բարձրացրել, թե նայեք, Սուրենյանի ֆոտոյի մեջ Արցախը չկա, Սյունիքը կես է արված, որ սա պատահական չի հրապարակել, որ իշխանությունների պատվերն է և այլն: 

Հիմա որ Սուրենյանի էս վերջին լուսանկարը նայում ենք, այ մարդ, բայց ոնց որ ճիշտ բան են ասում: Ամպամած երկնքում երեք հատ պայծառ կետ կա. հաստատ մեր հարևան երկրների կետերն են: Մի հատ մռթնած ամպ կա, պարզ է, դա էլ Հայաստանն է: Էէէն ծերում մի հատ էլեկտրասյուն կա, ուշադրություն դարձրեք, դա հո պատահական չի՞: 

Դրանով ակնարկում են, որ Ռուսաստանը կարող է մեր հոսանքը կտրել, կամ՝ հողին տալ, քանի որ էլեկտրասյունը հողի վրա է ցցված: 

Մի խոսքով, ԱԱԾ-ն պետք է լրջորեն զբաղվի Գագիկ Սուրենյանով: Էսօր էլի ինչ-որ դավաճան-բան էին հայտնաբերել, էդ հեչ: Ֆոտոն լուրջ ուսումնասիրեք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5544 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ