...

Պայքար գուբերնատորի աթոռի համար

Պայքար գուբերնատորի աթոռի համար

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ մասնավորապես գրել է. «Մենք պետք է կատարենք դժվար, բայց անխուսափելի ընտրություն։ Խոսքը կա՛մ Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրման անխուսափելիության, կա՛մ զարգացման արևմտյան վեկտորի մասին է, որն իր հերթին կապված է Հայաստանի պոտենցիալ թյուրքական գաղութացման հետ»:

«ՉԻ». Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունը ստատուս էր գրել, որտեղ խոսել էր նաև տարբեր միութենական կառույցների ձևավորման հրամայականի մասին: Մենք ուշադրություն դարձրեցինք, որ բազմաթիվ քոչարյանականներ այսպես ասած՝ «կատոկով» անցել են Արայիկ Հարությունյանի վրայով, անխնա քննադատել, թե նա Ռուսաստանի հասցեին ռևերանսներ է անում, Արցախը Ռուսաստանի գիրկն է գցում և այլն:

Ու դրանից մի երկու ժամ հետո ամենամոլի քոչարյանական դեմքերից մեկը գրում է, թե պետք է գնանք, Ռուսաստանի հետ միություն կազմենք: Որովհետև Հայաստանը ԱՊՀ անդամ է, ՀԱՊԿ անդամ է, դեռ 1997թ. ստորագրած ռազմական պայմանագիր էլ ունի, ու այսքանից հետո ավելի խորը ինտեգրում կարող է լինել միայն Ռուսաստանի հետ ընդհանուր ինչ-որ պետություն ստեղծելը: Սա որ ուրիշ մարդ գրեր, ինչպես՝ Արայիկ Հարությունյանը, կասեին՝ դավաճան է, դրսի գործակալ է, անհայրենիքի մեկն է: Բայց սրանց կարելի է:

Մենք հո գիտենք, որ դա Քոչարյանի երազանքն է՝ լինել Հայաստանի գուբերնատոր: Ու հիմա շատ ծանր է տանում, որ այդ ուղղությամբ Ռուսաստանը աշխատում է ոչ թե իր, այլ Նիկոլ Փաշինյանի հետ: Կամ, այսպես ասենք՝ Նիկոլ Փաշինյանն է Հայաստանը տանում դեպի Ռուսաստան: Արմեն Գևորգյանը դա է ասում. ասում է՝ եկեք միանանք Ռուսաստանին, բայց ոչ Նիկոլ Փաշինյանին. մենք ավելի լավ կմիանանք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1494 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ