...

Պերեդոզի տակ է ընկել

Պերեդոզի տակ է ընկել

Քռագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանի լուսանկարը և գրել. «Լևոն Տեր-Պետրոսյանն անմահ է: Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնում է նախագահի աթոռին»:

«ՉԻ». Էս ինչքան ժամանակ է՝ Հայկ Մարտիրոսյանը Գլենդեյլի ռեստորաններում այլ բևեռականների հետ զբաղված է Թուրքիան կործանելու համար փայ հավաքելով: Կամ՝ Ադրբեջանը կործանելու, եթե նախատեսված գումարը քիչ լինի:

Չգիտենք, երևի վերջին ռեստորանային ուտուշ-խմուշի ժամանակ մի քիչ ալկոհոլի դոզան շատ է եղել, մարդը սաղ խառնել է իրար: Դե հիմա ո՞ւմ հետ չի պատահում: Քիչ ե՞ն եղել դեպքերը, երբ մարդը լակել է, ծովը ծնկներից է եղել, կամ աչքին մեկի տեղը երկու հատ դուռ է բացվել, կամ Քուռ գետը Ատլանտյան օվկիանոսի տեղ է դրել:

Հա, բայց մարդ էդ ինչքա՞ն պիտի խմած լինի, որ Վահագն Խաչատրյանին Տեր-Պետրոսյանից չտարբերի: Էն էլ ի՞նչ փողերով է խմում՝ Թուրքիայի կործանման: Հաշվեք՝ էդ փողերը տանում, անիմաստ Քուռ-Արաքսյան հովիտն են լցնում: 

Չենք պատկերացնում՝ էնքան խմենք, որ Հայկ Մարտիրոսյանին շփոթենք Մարինա Խաչատրյանի հետ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4217 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ