...

Պետք է մաքրել ավգյան անտառները

Պետք է մաքրել ավգյան անտառները

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Լաչինի միջանցքի փակ լինելու վերաբերյալ ընդդիմության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է. «Պետք է ձևավորվի մահապարտների թիմ, որը վստահություն կներշնչի ժողովրդին և կկարողանա հեռացնել այս իշխանությանը, մաքրել այն ավգյան ախոռները, որ վիրուսակիր են դարձել և կործանում են Հայաստանը»:

«ՉԻ». Բայց ինչի՞ ձևավորել մահապարտների նոր թիմ. միանգամից կոչ արեք ձեր ընկեր Նաիրի Հունանյանին ազատ արձակել: Արդեն աշխատանքի մեծ ստաժ ունեցող, փորձառու, կյանք տեսած մարդ է, մահապարտների թիմ էլ ունի: Ինչի՞ ուրիշ մարդկանց էս գործին խառնել:

Բայց Ռուբեն Հակոբյանը քիչ մը անկեղծ չի. սիրտը մահապարտների թիմ է ուզում ոչ թե իշխանություններից ազատվելու, այլ Ծաղկաձորում ջրի գնով վերցրած անտառը պահելու համար: 

Բա, դեռ 2007-ին Ռուբեն Հակոբյանը համարյա 2 հեկտար անտառ է ստացել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն, նախկին կամ ներկա դաշնակ Մարտուն Մաթևոսյանից: Մարտունին խնդրել է աճուրդի միջոցով այդ տարածքը վերցնել, հետո իր կնոջ անունով գրանցել: Մարտուն Մաթևոսյանն ինքն է այդ մասին խոստովանել «Հետքին»:

Հիմա Հակակոռուպցիոն դատարանում դատախազությունը վիճարկում է այդ անտառը Ռուբեն Հակոբյանի կնոջը շնորհելու, նվիրելու, փոզմիշ անելու որոշումը, էս մեր նախկին կամ ներկա դաշնակն էլ ի՞նչ պիտի անի. խեղճին մնում է մահապարտների թիմ ստեղծել, գնալ ու կնոջ անվան անտառը խրամատավորել, մինչև արյան վերջին կաթիլը պահել: Ոչ մի թիզ անտառ թշնամուն: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ