...

Вор там, в лесу

Вор там, в лесу

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրել է. «Շարժման սկզբում թվում էր, թե անցյալից դասեր ենք քաղել և, իսկապես, 21-րդ դարը մերն է լինելու։ Բայց՝ ո՛չ։ 94-ի մայիսի 12-ին Բիշքեկում կնքվում է հրադադարի համաձայնագիր, ինչն ուղղակի թիկունքից հարված էր արցախյան ազատամարտին»:

Ֆսյո, հանձնվում ենք, ախպեր: Մի բուռ ենք դարձել, էլ իմաստ չունի դիմադրելը: Հիմա մենք ձեզ կպատմենք դառը իրականությունը, թե ոնց է եղել: Հաշվեք, որ գաղտնազերծում ենք: 

Ուրեմն, որ 88-ին Շարժումը սկսվում է, էս Լևոնը թաքուն կամ ԿԳԲ-ի միջոցով, մի խոսքով՝ «Ղարաբաղ» կոմիտե է մտնում, հետո այն սկսում ղեկավարել: Հետո «Ղարաբաղ» կոմիտեին բռնում, տանում են Բուտիրկայի բանտ: Յանըմ, էլի: Իրականում, տենց են անում, որ ռեյտինգները բարձրացնեն: Հետո տենց հերոսացած գալիս են Երևան:

Հետո էս Լևոնը իր թիմով Հայաստանը անկախացնում է: Ինադու է անում, ախպերս, որ փողերը ԿԳԲ-ի չկիսվի: Հետո Ղարաբաղում պատերազմ է սկսվում: Լևոնն ուզում է միանգամից հանձնվի, դրա համար կանոնավոր բանակ է ստեղծում, ջոկատներ, որ էդ հանձնելը քողարկի: Որ Գարեգին Միսկարյանն ասում է՝ մենք երբեք բանակ չենք ունեցել, հենց սրա համար է ասում, գյաջ լինենք: 

Հետո պատերազմը որ թեժանում է, էս Ադրբեջանը սկսում է տարածք տարածքի ետևից հանձնել: Էս հո Լևոնը չէր գրավում, չէ, վայ, չկա տենց բան, էդ Էլչիբեյն էր լևոնական: Որտեղ չէին կարողանում հանձնել, Լևոնից թաքուն գրավում էին: Ինչքան Լևոնը ուզում էր հանձնել, էնքան շատ էին գրավում: Իսկ Լևոնին պետք էր շուտ Ղարաբաղը հանձնել, որ էն լափած մազութը կարողանար նաղդել ադրբեջանցիների վրա: Հողի տակ էլ ահագին հոսանք էր կուտակել, որ հետո դա թանկ գնով վաճառեր թուրքական լոբի եփողների վրա: 

Ու երբ մեր հերոսները թաքուն համարյա հասնում էին Բաքու, այ, ըտէ արդեն Լևոնը վերջը իրենն անում է. կապիտուլյացիա է ստորագրում: 1994-ից մայիսին: Արդյունքում ընդամենը 7 գրաված շրջաններ, լրիվ ազատագրված Արցախ, երկու ճանապարհային կապ Ղարաբաղի հետ, Ոսկեպարից մինչև Երասխ նոր դիրքեր, Ղարաբաղը բանակցային կողմ: Ծը-ծը-ծը, ու սա հաղթանա՞կ էր կոչվում: Էսի նաղդ կապիտուլյացիա է: 

Ու երբ Լևոնը տեսնում է, որ ժողովուրդը ջոկել է, թե ոնց է ինքը ծախում Ղարաբաղն ու հանձնում տարածքները, ու մի հատ էլ կապիտուլյացիա ստորագրում, Ելցինին է դիմում, ասում՝ զորք ուղարկի ստեղ, էլի, սրանք ինձ կուտեն: Ելցինն էլ ասում է՝ ապեր, կարա՞ս չերեզ Մադլեն Օլբրայթ էդ հարցը սադավորես, որ շուխուրը շատ չըլնի, համ էլ ամեն ինչ Արցախի Սահմանադրության շրջանակներում ստացվի: Լևոնն էլ Մադլենին ասում է, կըլնի՞, ռուսական զորքերը գան Ղարաբաղ: Մադլենն էլ էս խոսակցությունը վռազ գցում ա ինտերնետ, ու դա 26 տարի հետո Ուստա Հրանտի աչքով ա ընկնում, աղմուկ է բարձրանում: Ժակ Շիրակն էլ Ռոբին է խաբար տալիս, սա վազելով գալիս է Երևան, ասում՝ քանի ես կամ, ոչ մի ռուսական զորք: Թեման փակված է:

Դրա համար Լևոնից ազատվեցին: Հայաստանն ու Արցախը փրկվեցին վերջնական կապիտուլյացիայից: Նոր դրանից հետո կյանքը խախանդվեց, Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը հայտնվեց իսկական հերոսների ձեռքում, դե, տեսնում եք, թե էս 25 տարում ինչքան հերոսություններ են արել, Իժոյի ու Կոբրայի փառահեղ գործերը ոնց շարունակեցին Օմարի արծիվն ու Ջաբրայիլի արծիվը: Տեսնում եք, թե էս 25 տարում ինչքան հողեր են գրավել. Երևանի կենտրոնում, Նորքում, Մոնումենտում, Ծաղկաձորի անտառներում... արա, դաժե Քվեբեկում ու Լոսում են հողեր գրավել: Ծովից ծով Հայաստանն են կյանքի կոչում: 

Հայ ֆիդայիներ, ջան ֆիդայիներ,

Ձեր վայրերը ձեզ ղուրբան...

ՎԱՐԿԱՆԻՇ

   2534 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ