...

«Փոխադարձ առևտուրը» դո՞ւրս են բերում ստվերից

«Փոխադարձ առևտուրը» դո՞ւրս են բերում ստվերից

Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալության համաձայն՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը բավականին լավ է ընթանում, և արդեն հաջորդ քայլը կարող է լինել «երկու երկրների միջև փոխադարձ առևտուր սկսելու» հարցի քննարկումը։

Փոխադարձ առևտուրը, իհարկե, վատ բան չէ։ Պարզապես, հաշվի առնելով Հայաստանի այսօրվա իշխանությունների արժեհամակարգն ու մտավոր կարողությունների վերին շեմը, արժե նախապես օրենսդրորեն կարգավորել «փոխադարձ առևտրի» շրջանակները և հստակ արձանագրել, որ Թուրքիայի հետ «փոխադարձ առևտրի» առարկա չեն կարող դառնալ ամայի սարերը, դժբախտ-դժգույն բնակավայրերը, անցյալում տեղի ունեցած «ողբերգական իրադարձությունների» գնահատականները և այլն, իսկ «փոխադարձ առևտրի» արդյունքում ձևավորված ֆինանսական պարտավորությունները չեն կարող իրականացվել երկու երկրներում գործող զանազան բարեգործական հիմնադրամների հաշվեհամարների միջոցով։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   496 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ