...

Փրկությունը մոտ է՝ 2 կանգառ էն կողմ

Փրկությունը մոտ է՝ 2 կանգառ էն կողմ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը գրել է. «Ազգային Ժողովրդավարական Բևեռը Հայաստանի միակ քաղաքական ուժն էր և է, որը մերժում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Պուտինի հեղինակած և Արցախի օտարմանն ու Հայաստանի պետականության լուծարմանն ուղղված եռակողմ հայտարարությունը։

Բավական է նշել տխրահռչակ հայտարարության մեկամյա տարելիցին նվիրված 2021 թվականի նոյեմբերի 9-ի ԱԺԲ-ի պատմական հանրահավաքը, որը ավարտվեց Ռուսաստանի դեսպանատան առջև Прощай немытая Россия խոսքերով։

Աշխարհաքաղաքական զարգացումները խիստ հայանպաստ են և մնում է, որ Հայաստանը իր հերթին կատարի այդ զարգացումներին համահունչ քայլեր»:

«ՉԻ». Պետրոս Ղազարյանին խորհուրդ... չէ, ի՞նչ խորհուրդ, կոչ-հորդոր ենք անում, որ էս մարդուն կանչի իր տաղավար, հայությանը բացատրի, թե այդ ինչ խիստ հայանպաստ աշխարհաքաղաքական զարգացումներ են, մի քիչ ոգևորվենք, էներգիա ստանանք:

Մանավանդ, որ ԱԺԲ-ականների մտքերը խիստ համահունչ են հավաստի աղբյուրների մտքերի հետ: Թող գա, մի հատ տափովը տա Ռուսաստանին, խլեշի, մեյդը փռի տաղավարի դեմը, Կանադայի դրոշով փաթաթի, տանի, դուրսը թափի:

Կանչի, կանչի, մի քիչ վիրտուալ հաղթանակներ տանենք: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   690 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ