...

Բըլթ-19

Բըլթ-19

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին Վահե Գասպարյանը հայտարարել է. «...մենք երեկ խորհրդանշական ակցիա կազմակերպեցինք ու ներկեցինք Կագեբեի հրամանով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հայոց եռագույնի վրա նկարած այդ սպիտակ ժապավենը, որի նպատակն էր Արցախը օտարել Հայաստանից, ասել Արցախը Հայաստան չէ, կա այսպես կոչված, Արցախի անկախ հանրապետություն...»։

Ի գիտություն Վահե Գասպարյանի՝ հիշեցնում ենք, որ Արցախի դրոշի մասին որոշումն ընդունվել է Արցախի Գերագույն Խորհրդի կողմից 1992թ. հունիսի 2-ին, սույն պարոնի զինակից՝ դաշնակցական Ժիրայր Սեֆիլյանի կուսակից Գեորգի Պետրոսյանի նախագահության օրոք և այդ կուսակցության խորհրդարանական մեծամասնության պայմաններում։ Իսկ թե այդ բանը տեղի է ունեցել ԿԳԲ-ի դրդմամբ, թե ոչ, դա արդեն դաշնակցության ներքին քննության խնդիր է։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1413 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ