...

Քաղաքական դաշտի պոլ լվացողները

Քաղաքական դաշտի պոլ լվացողները

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է. «Գիտեք Հայաստանն ինչո՞ւ է այս վիճակում... Որովհետև ԱԺ նախագահի պաշտոնակատար է բանակում պոլ լվացողը»:

«ՉԻ». Գիտե՞ք՝ Հայաստանն ինչու է այս վիճակում... Որովհետև քաղաքական, քաղաքագիտական և վերլուծական դաշտը գտնվում է ուղեղ լվացողների ձեռքում: Որովհետև ամեն միաբջիջ, որը երկու բառ կարողանում է իրար ետևից արտասանել, արդեն քաղաքագետ է համարվում: 

Պարզվում է, որ եթե մեկը բանակում պոլ է լվացել, ուրեմն՝ նա Հայաստանը կործանող է: Պոլ լվացողը չի կարող հետագայում կրթություն ստանալ, պաշտոն զբաղեցնել, լավ մասնագետ դառնալ: Չմոյի մեկն է եղել, ո՞նց կարա լավ տղա լինի: Այսինքն՝ լավ պաշտոնյա: 

Ու սա ասողն իրեն քաղաքագետ է համարում: Վատը դա է: Ու իրեն ամեն օր կանչում են ինչ-որ TV-ներ, աջ ու ձախ հետը հարցազրույցներ են անում, բոլոր ոլորտներից խոսում է՝ Ղարաբաղի հարցից մինչև Տոնգայում հրաբխի ժայթքումը: Ու մենք ուզում ենք, որ այս իրավիճակից դուրս գալու լուծումներ լինեն: Ի՞նչ լուծումներ, եթե սա է մեր միջին վիճակագրական քաղաքագետի մակարդակը:

Քննադատության հազար ու մի օբյեկտիվ առիթ կա, սաղ թողած, բանակում պոլ լվալուց են խոսում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4652 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ