...

Քաղաքապետարանի պատասխանը նոր հարցեր է առաջացնում

Քաղաքապետարանի պատասխանը նոր հարցեր է առաջացնում

Մայիսի 16-ին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ 2020 թվականի հունվարի 9-ին պետական գրանցում ստացած «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ կազմակերպությունը մասնակցել է քաղաքապետարանի կողմից հայտարարվող ասֆալտապատման աշխատանքների հսկողության մրցույթին և լինելով միակ մասնակիցը, ստացել 35 մլն դրամ արժողությամբ պայմանագիր։ Սակայն պարզվել է, որ նորաստեղծ «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ»-ի ներկայացրած բանկային երաշխիքը ԿԵՂԾ է, ինչը հաստատել է «Ամերիաբանկը»:

Այսօր Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել պարզաբանմամբ, որում հաստատել է, որ նշված կազմակերպությունների ներկայացրած փաստաթղթերում կեղծ բանկային երաշխիքների առկայության փաստը բացահայտվել է Երևանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում՝ Դ. Խաժակյանի գրառումից շաբաթներ առաջ, և քաղաքապետը հանձնարարել է առերևույթ իրավախախտման մասին ծանուցել իրավապահներին»:

Քաղաքապետարանը նաև անդրադարձել է Դ. Խաժակյանի նաև այն դիտարկմանը, որ պայմանագրերի լուծման և դրա պատճառների մասին «չի տեղեկացրել հանրությանը»` հայտնելով, որ քաղաքապետարանը տարվա ընթացքում շուրջ 1300 գնման գործընթաց է իրականացնում, որից շուրջ 60-ի դեպքերով, օրենսդրությանն անհամապատասխանության հիմքով պայմանագրեր են լուծարվում և/կամ «սև ցուցակ» են ուղարկվում գործընթացներին մասնակցող անբարեխիղճ տնտեսվարողները:

«ՉԻ». Քաղաքապետարանի պատասխանը մեզ մոտ ավելի շատ հարցեր առաջացրեց, քան փարատեց: Դրանցից գլխավորը հետևյալն է. ինչո՞ւ է այդ «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» կոչված ընկերության հետ պայմանագիր կնքվել՝ առանց բանկային երաշխիքների իսկությունը ստուգելու: Այսինքն, բռնել, պայմանագիրը կնքել են, հետո նոր բանկից ճշտել. իրենք երաշխիքներ տվել ե՞ն, թե՞ ոչ: Քաղաքապետարանը իրավաբանական վարչություն չունե՞ր, որպեսզի այդ ամենը ճշտեր: 

Այսինքն, ցանկացած կազմակերպություն կարող է ձեր հայտարարած մրցույթներին մասնակցել, ցանկացած կեղծ փաստաթուղթ ներկայացնել, ու դա հալած յուղի տեղ ընդունե՞ք:
Քաղաքապետարանը կարող է սրան պատասխանել, որ բոլոր դեպքերում վնաս պետությանը չի հասցվել, քանի որ պայմանագիրը լուծարվել է, բայց չէ՞ որ անիմաստ ժամանակ է ծախսվել: Մրցույթը հայտարարվել էր ասֆալտապատման համար, դա նշանակում է, որ հիմա նորից պիտի մրցույթ հայտարարվի, նորից մասնակցության հայտ ներկայացնեն, 1-2 ամիս դրա վրա գնա, իսկ ինչ-որ տեղ ճանապարհները մնալու են անբարվոք վիճակում: Բա սա վնաս չէ՞ պետությանը:

Առանձին թեմա է, թե «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ»-ը ո՞նց է ռիսկ արել մասնակցել մրցույթին՝ իմանալով, որ կարող է իր ներկայացրած կեղծ բանկային երաշխիքների փաստը բացահայտվել: Այդ աստիճանի ապուշ հնարավոր չէ լինել: Ուրեմն, իրենք այլ տեղից ու այլ մարդկանցից են երաշխիքներ ստացել, որ հանգիստ մասնակցեն, սաղ լավ է լինելու: 

Այնպես որ, այստեղ իրավապահ մարմինները լիքը գործ ունեն անելու. 35 մլն դրամը առանձնապես խոշոր չափերի գումար է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   889 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ