***
Հայաստանի կուսակրոնաց առաքելության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը որոշել է իմպիչմենտի գործընթաց սկսել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-ի հանդեպ: Արդեն կոչ է արել «դրուժիննիկների» ջոկատներ ստեղծել և գրոհել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը: Եվ ինչպես ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկի օգնականն էր գրել. «Հինգ հազար զավակ սպանողը մեղադրում է մեկին՝ զավակ ունենալու մեջ»:
***
Սրան զուգահեռ, տևական ժամանակ է, Նարեկ Մալյանն է մի ուրիշ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել, այս դեպքում Նիկոլ Փաշինյանի դեմ, համա խորհրդարանական ու քոչարյանական ընդդիմությունը ընդդիմանում է: Ասում են՝ Քոչարյանը սրանից քյար չունի: Քոչարյանական պատգամավորներից Աղվան Վարդանյանը Նարեկ Մալյանին խորհուրդ է տալիս հանգիստ մնալ տեղում, այսինքն՝ խելոք մնալ, չնայած այդ ամենը իրար ջան ասելով ու լսելով են անում, Սեյրան Օհանյանը ցրում է, մնացածներն էլ տանը չեն:
***
Եթե Նարեկ Մալյանը իմպիչմենտի հարցում քոչարյանականներին ու նիկոլականներին է դաշնակից համարում, ապա «Լուսավոր Հայաստանի» ժողովուրդը սերժականներին է համարում Փաշինյանի թև ու թիկունքը:
***
Եթե Նարեկ Մալյանը առավոտը բարևում է բոլորին, բացի իմպիչմենտը ձախողած քոչարյանականներից, ապա Դավիթ Խաժակյանն էլ օրը լուսացնում ու մթնեցնում է Սերժ Սարգսյանի կոլլաբորացիոնիզմը բացահայտելով:
***
Այդ ընթացքում Իլոն Մասկի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանը շարունակում է պնդել իր սեռական անմեղության կանխավարկածի վրա, հայտարարում, որ դեմ չէ, եթե իր զուգընկերուհու կրծկալի միջից պետական անվտանգության թուղթ գտնեն, ինչը հերթական անգամ կապացուցի, որ Վանոն, Վազգեն Սարգսյանը Տեր-Պետրոսյանի հետ դրեցին ձախողումների հիմքը:
Այսօր այսքանը, կհանդիպենք նորաձև ապագայում: