...

Քանի դեռ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազ է - 2

Քանի դեռ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազ է - 2

Սկիզբը՝ նախորդ համարում:

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների՝ դատական նիստերին իրենց ֆիզիկական մասնակցությունը դադարեցնելու մասին հայտարարությունը վրդովմունքի նոր ալիք է առաջացրել: Ներկայացնում ենք նախորդ հրապարակման շարունակությունը:

«ՉԻ», 25 հունվարի, 2012թ.

5. Ա­ռա­վել ան­հաս­կա­նա­լի է մար­տի 1-2-ի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին ա­պօ­րի­նի զին­ված խմբե­րի մաս­նակ­ցութ­յան խնդրի ամ­բող­ջա­կան ան­տե­սու­մը, հատ­կա­պես երբ ՀՔԾ-ն­ ինքն է ըն­դու­նում, որ սպան­ված քա­ղա­քա­ցիա­կան ան­ձան­ցից ե­րե­քի (­­Հով­հան­նես ­­Հով­հան­նիս­յան-5,45 մմ, ­­Զա­քար ­­Հով­հան­նիս­յան-9 մմ, ­­Դա­վիթ ­­Պետ­րոս­յան- 9 մմ) մար­մին­նե­րից հան­ված գնդակ­նե­րը իբր չեն նույ­նա­կա­նաց­վել ոս­տի­կա­նութ­յան սպա­ռա­զի­նութ­յու­նում գտնվող և ­մար­տի 1-2-ին գոր­ծադր­ված հրա­զեն­նե­րից և­ ոչ մե­կի գնդակ­նե­րի հետ։ Ե­թե հա­վա­տանք (մի պահ), որ դա ի­րոք այդ­պես է և ­քա­նի որ ա­պա­ցուց­ված փաստ է նաև, որ ցու­ցա­րար­նե­րը մար­տի 1-2-ին հրա­զեն և ­պայ­թու­ցիկ սար­քեր չեն օգ­տա­գոր­ծել, ա­պա դա կա­րող է ու­նե­նալ թե­րևս հ­նա­րա­վոր եր­կու բա­ցատ­րութ­յուն.

ա­ռա­ջին` ոս­տի­կա­նութ­յան աշ­խա­տա­կից­ներն ու ներ­քին զոր­քե­րի զին­ծա­ռա­յող­նե­րը ի­րենց մոտ ու­նե­ցել, կրել և ­գոր­ծադ­րել են չհաշ­վառ­ված ա­պօ­րի­նի հրա­զեն­ներ։

Երկ­րորդ` մար­տի 1-2-ի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին ի­րոք մաս­նակ­ցել են բա­նա­կի, ԼՂՀ ոս­տի­կա­նութ­յան այլ զին­ված ստո­րա­բա­ժա­նում­ներ և­ ա­պօ­րի­նի զին­ված խմբեր, ո­րոնց սպա­ռա­զի­նութ­յու­նում կամ տնօ­րի­նութ­յան տակ գտնվող հրա­զեն­նե­րը քննութ­յամբ հայտ­նա­բեր­ված ու առգ­րավ­ված չեն, և դ­րանց փոր­ձա­գի­տա­կան տվյալ­նե­րը բա­ցա­կա­յում են ՀՀ ոս­տի­կա­նութ­յան պար­կու­ճա­դա­րա­նում, հե­տևա­բար դա­տաձ­գա­բան փոր­ձա­գետ­նե­րը դրանք չէին կա­րող հա­մե­մա­տել սպան­ված­նե­րի մար­մին­նե­րից հան­ված գնդակ­նե­րի հետ և ­նույ­նա­կա­նաց­նել զեն­քե­րը։

Այլ ու­ժա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի և­ ա­պօ­րի­նի զին­ված խմբե­րի մար­տի 1-2-ին մաս­նակ­ցութ­յան հար­ցը լրա­ցու­ցիչ ա­պա­ցուց­ված է նաև «7-ի գոր­ծով» կա­տար­ված դեպ­քի վայ­րի զննութ­յուն­նե­րի ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րով (այդ թվում՝ լրա­ցու­ցիչ ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րով), ըստ ո­րոնց, հա­զա­րա­վոր այլ պար­կուճ­նե­րի հա­րևա­նութ­յամբ հայտ­նա­բեր­վել ու առգ­րավ­վել են նաև ձեռ­քի գնդաց­րի՝ Рк ­-ի մի քա­նի տասն­յակ պար­կուճ­ներ և ­փամ­փուշտ։ Ըստ գոր­ծի տվյալ­նե­րի, մար­տի 1-2-ին ոս­տի­կա­նութ­յան ու­ժե­րը գնդա­ցիր չեն օգ­տա­գոր­ծել։ ­­Բա­ցի այդ, մին­չև­ օրս, ըստ մեր ու­նե­ցած տե­ղե­կութ­յուն­նե­րի, դեպ­քի վայ­րի զննութ­յուն­նե­րով հայտ­նա­բեր­ված ու առգ­րավ­ված տար­բեր տրա­մա­չա­փե­րի հա­զա­րա­վոր պար­կուճ­նե­րի՝ ոս­տի­կա­նութ­յան, բա­նա­կի սպա­ռա­զի­նութ­յուն­նե­րում գտնվող հրա­զեն­նե­րի հետ նույ­նա­կա­նաց­ման նպա­տա­կով դա­տաձ­գա­բա­նա­կան փոր­ձաքն­նութ­յուն­ներ նշա­նակ­ված չեն կամ դրանց արդ­յունք­նե­րը հան­րությու­նից գաղտ­նի են պահ­վում։

Այդ պատ­ճա­ռով պնդում ենք, որ ՀՔԾ-ն­ այս ա­ռու­մով լուրջ բաց­թո­ղում է թույլ տվել, և ­կա­տար­ված նա­խաքն­նութ­յան շրջա­նա­կից մի­տում­նա­վոր դուրս են մնա­ցել մար­տի 1-2-ի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ան­մի­ջա­կան մաս­նա­կից զին­ված պե­տա­կան կա­ռույց­ներ, ստո­րա­բա­ժա­նում­ներ ու ա­պօ­րի­նի զին­ված խմբեր։ Ե­թե ՀՀ ԶՈՒ, ԼՂՀ ոս­տի­կա­նութ­յան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի դե­րա­կա­տա­րութ­յան, անձ­նա­կազ­մի, սպա­ռա­զի­նութ­յան բա­ցա­հայ­տումն ու ճշգրտու­մը ի­րե­նից օ­պե­րա­տիվ ու քննչա­կան մեծ բար­դութ­յուն ներ­կա­յաց­նող հարց չէ, ա­պա ա­պօ­րի­նի զին­ված խմբե­րին նախ պետք է հայտ­նա­բե­րել, ճշտել նրանց կազ­մը, հայտ­նա­բե­րել ու առգ­րա­վել նրանց ա­պօ­րի­նի զենքն ու զի­նամ­թեր­քը, յու­րա­քանչ­յուր խմբի ու­նե­ցած դե­րը, տե­ղա­կա­յու­մը, շար­ժը և­ այլն։

6. ­­Բո­լոր սպա­նութ­յուն­նե­րի նկա­րագ­րութ­յուն­նե­րի հետ ծա­նո­թա­ցու­մը մեզ հան­գեց­նում է հե­տևութ­յան, որ նա­խաքն­նա­կան մար­մի­նը կար­ծես հիմ­նա­կա­նում կա­րո­ղա­ցել է վե­րա­կանգ­նել մին­չև ս­պա­նութ­յուն­նե­րի կոնկ­րետ ակ­տե­րի կա­տա­րու­մը գրե­թե բո­լոր սպան­ված­նե­րի գտնվե­լու վայ­րը, նրանց կող­քին ան­մի­ջա­կան գտնվող ան­ձանց, նրանց շարժ­ման ուղ­ղութ­յու­նը, ձեռ­քե­րին ա­ռար­կա­նե­րի առ­կա­յութ­յու­նը (մա­հակ, գա­րեջ­րի շիշ, հե­ռա­խոս), ին­չով զբաղ­վե­լը և­ այլն։ ­­Մեծ մա­սամբ բա­ցա­հայտ­ված է նաև ծանր վնաս­վածք ստա­նա­լուց կամ սպան­վե­լուց հե­տո կա­տար­ված դեպ­քե­րի ըն­թացքն ու դրանց մաս­նա­կից­նե­րի շրջա­նա­կը՝ թե վի­րա­վո­րին կամ մա­հա­ցա­ծին ով­քեր, ում մե­քե­նա­յով, մին­չև­ ուր տե­ղա­փո­խե­ցին, շտապ օգ­նութ­յան որ բրի­գա­դին հանձ­նե­ցին և­ այլն։ Բայց բուն սպա­նութ­յան գոր­ծո­ղութ­յու­նը, կրա­կո­ցի ուղ­ղութ­յու­նը, կրա­կո­ղի ան­ձը (ոս­տի­կան էր, զին­վոր էր, քա­ղա­քա­ցիա­կան անձ էր), նրա ար­տա­քին նույ­նիսկ մո­տա­վոր նկա­րագ­րութ­յու­նը, ա­ռանց բա­ցա­ռութ­յան բո­լոր տա­սը դեպ­քե­րում այդ­պես էլ ոչ ոք չի տե­սել, ո­չինչ չի կա­րող ա­սել։ ­­Մի ա­նե­րևույթ ուժ թե՛ սպան­ված քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց կող­քին ան­մի­ջա­կա­նո­րեն գտնվող­նե­րին, թե՛ ոս­տի­կա­նութ­յան սպա­յի ու շար­քա­յի­նի հա­մա­ծա­ռա­յող­նե­րին, բո­լո­րին անխ­տիր, այդ պա­հին պար­տադ­րել է նա­յել այլ կողմ, մի ու­րիշ գոր­ծով զբաղ­վել և ­բո­լո­րը միա­սին մի տա­րօ­րի­նակ զու­գա­դի­պութ­յամբ հենց այդ կա­րևոր դրվա­գը չեն տե­սել ու չեն նկա­տել։

7. ­­Մեկ այլ զար­մա­նա­լի զու­գա­դի­պութ­յուն ևս։ Ինչ­պես հայտ­նի է, սպան­ված­նե­րից ե­րե­քը մա­հա­ցել են «­­Չեր­յո­մու­խա 7» հա­տուկ մի­ջո­ցի կրա­կո­ցից, և ն­րանց մար­մին­նե­րից դիա­հեր­ձում­նե­րի ժա­մա­նակ հան­վել են գա­զա­յին նռնա­կի մե­տաղ­յա և պ­լաստ­մա­սե կտոր­ներ, իսկ ­­Գոռ Ք­լո­յա­նի մարմ­նից՝ կրակ­ված փամ­փուշ­տի ամ­բող­ջա­կան կոն­տեյ­ներ։ ­­Թեև հա­տուկ մի­ջոց­նե­րի, այդ թվում՝ նաև «­­Չեր­յո­մու­խա 7»-ի ու դրանց գա­զա­յին նռնակ­նե­րի դա­տաձ­գա­բա­նա­կան փոր­ձաքն­նութ­յան նա­խա­դեպ ու փոր­ձա­ռութ­յուն ՀՀ փոր­ձա­գի­տա­կան հիմ­նարկ­ներն ու փոր­ձա­գետ­նե­րը եր­բևէ չեն ու­նե­ցել, վե­րը նշված բո­լոր դեպ­քե­րում նրանք անս­խալ, զար­մա­նա­լի զու­գա­դի­պութ­յամբ սպան­ված­նե­րի ու վի­րա­վոր­նե­րի մար­մին­նե­րից հան­ված բե­կոր­նե­րի, ինչ­պես նաև մեկ ամ­բող­ջա­կան կոն­տեյ­նե­րի վրա միա­հա­մուռ հայտ­նա­բե­րել ու ար­ձա­նագ­րել են պինդ ա­ռար­կա­նե­րի հետ շփվե­լու և­ ո­րևէ ար­գել­քի մի­ջով անց­նե­լու հնա­րա­վոր հետ­քեր (խոս­քը «ռե­կա­շե­տի» մա­սին է. ՀՔԾ վեր­ջին զե­կույ­ցում նշվում է, որ ոչ թե կրա­կել են քա­ղա­քա­ցու ուղ­ղութ­յամբ, այլ «ռե­կա­շե­տի» հետ­ևան­քով է զոհ­վել կամ վնաս­վել քա­ղա­քա­ցին - Գ.Վ.)։ Չ­հաս­կա­ցաք, թե ին­չու։ Կր­կին, տա­րօ­րի­նակ մի զու­գա­դի­պութ­յամբ, դա­տաձ­գա­բան փոր­ձա­գետ­նե­րը այս ե­րեք գնդակ­նե­րի վրա, նո­րից ա­ռանց բա­ցա­ռութ­յան, հայտ­նա­բե­րել են պինդ ա­ռար­կա­նե­րի հետ շփման կամ նրանց մի­ջով անց­նե­լու հնա­րա­վոր հետ­քեր։ ­­Հի­մա կար­ծեմ ար­դեն պարզ է, թե շե­ղա­ցատ­կի («շե­ղա­ցատ­կը» «ռե­կա­շե­տի» հա­յե­րեն տար­բե­րակն է- Գ.Վ.) հնա­րա­վո­րութ­յու­նը բո­լոր վնաս­վածք­նե­րի դեպ­քում ինչ նպա­տակ է հե­տապն­դում։ ­­Ցու­ցա­րար­նե­րի վրա ու­ղիղ նշա­նա­ռութ­յամբ կրակ չի ար­ձակ­վել, մե­զա­նից այլ բան չսպա­սեք։ (Այ­նու­հե­տև Ջ­հան­գիր­յա­նը ներ­կա­յաց­րեց youtube-ում տե­ղադր­ված տե­սան­յու­թե­րից մե­կը, որ­տեղ հստակ ե­րևում է, թե ինչ­պես է հա­տուկ ջո­կա­տա­յի­նի հա­մազ­գեստ հա­գած, դի­մա­կա­վոր, ինք­նա­ձի­գով զին­ված հրա­ձի­գը դուրս գա­լիս շեն­քի անկ­յու­նից, դի­մա­հար կրա­կում և­ ա­պա թաքն­վում- Գ.Վ.)։ 

8. ­­Հա­սա­րա­կութ­յան և ­մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի ու­շադ­րութ­յու­նը կենտ­րո­նացած է ա­ռա­վե­լա­պես տա­սը սպա­նութ­յուն­նե­րի բա­ցա­հայտ­ման պա­հան­ջի վրա։ ­­Սա­կայն ակն­հայտ է, որ մին­չ­ օրս չեն բա­ցա­հայտ­վել նաև մի քա­նի տասն­յակ քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց (փաս­տա­հա­վաք խմբին տրա­մադր­ված միայն մի աղ­յու­սա­կի հա­մա­ձայն դրանց թի­վը մոտ 25-ն­ է) գնդա­կա­յին ու բե­կո­րա­յին ծան­րութ­յան տար­բեր աս­տի­ճա­նի մարմ­նա­կան վնաս­վածք­ներ պատ­ճա­ռե­լու և­ ոչ մի դեպք։ Աս­վա­ծը լրա­ցու­ցիչ ան­գամ ա­պա­ցու­ցում է, որ մար­տի 1-2-ին հրա­զեն ու պայ­թու­ցիկ սար­քեր գոր­ծադ­րող­նե­րին բա­ցա­հայ­տե­լու ու նրանց քրեա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան են­թար­կե­լու խնդի­րը ոչ միայն ի­րա­վա­կան, այ­լև ­քա­ղա­քա­կան փա­կի, ար­գել­քի տակ է։ Ի դեպ՝ պարզ­վում է, որ սպա­նութ­յուն­նե­րի փաս­տե­րով քրեա­կան գոր­ծեր հա­րուց­վել են միայն 2009թ. գար­նա­նը ՀՀ քր. օր-ում փո­փո­խութ­յուն­ներ և լ­րա­ցում­ներ կա­տա­րե­լուց հե­տո, այն էլ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 104-րդ ­հոդ­վա­ծի 2-րդ ­մա­սի լրաց­ված 10-րդ ­կե­տով, ո­րը պա­տաս­խա­նատ­վութ­յուն է սահ­մա­նում զանգ­վա­ծա­յին ան­կար­գութ­յուն­նե­րի մաս­նա­կից­նե­րի կա­տա­րած սպա­նութ­յուն­նե­րի հա­մար։ Այ­սինքն` քրեա­կան գործ հա­րու­ցե­լու ո­րոշ­ման մեջ ար­դեն ո­րոշ­ված է, որ մար­տի 1-2-ի սպա­նութ­յուն­նե­րը կա­տա­րել են զանգ­վա­ծա­յին ան­կար­գութ­յուն­նե­րի մաս­նա­կից­նե­րը։ Ոչ ի­րա­վա­բան­նե­րի հա­մար պար­զա­բա­նեմ, որ ոս­տի­կա­նութ­յան ծա­ռա­յող­նե­րը, ՆԶ-ի, բա­նա­կի զին­ծա­ռա­յող­նե­րը ոչ մի դեպ­քում չեն կա­րող դի­տարկ­վել զանգ­վա­ծա­յին ան­կար­գութ­յան մաս­նա­կից։ Ս­տաց­վում է, որ ՀՔԾ-ն, բնա­կա­նա­բար նաև ՀՀ գլխա­վոր դա­տա­խա­զութ­յու­նը ի սկզբա­նե քննար­կել ու ո­րո­շել են, որ այդ սպա­նութ­յուն­նե­րը կա­տա­րել են ընդ­դի­մութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ Չ­նա­յած, որ նրանց սկզբում չհա­ջող­վեց վերջ­նա­կա­նա­պես այդ սպա­նութ­յուն­նե­րը մեղ­սագ­րել «7-ի գոր­ծով» մե­ղադր­յալ­նե­րին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ մին­չ­ օրս նրանք չեն հրա­ժար­վել դրանք ընդ­դի­մութ­յան այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի վրա բար­դե­լու ի­րենց ծրագ­րից։ ­­Սա ուղ­ղա­կի խայ­տա­ռա­կութ­յուն է, նույ­նիսկ մեր ի­րա­վա­կի­րառ պրակ­տի­կա­յի հա­մար, չտեսն­ված ու չլսված խայ­տա­ռա­կութ­յուն։ Ս­րա­նից հե­տո հույս տա­ծել, թե ՀՔԾ-ն­ ու ՀՀ գլխա­վոր դա­տա­խա­զութ­յու­նը ցան­կա­նում են ու կա­րող են բա­ցա­հայ­տել ո­րևէ սպա­նութ­յուն՝ ուղ­ղա­կի անմ­տութ­յուն է։ Ն­ման պայ­ման­նե­րում սպա­նութ­յուն­նե­րից ո­րևէ մե­կը կա­րող է բա­ցա­հայտ­վել միայն այն դեպ­քում, երբ այն հնա­րա­վոր լի­նի մեղ­սագ­րել մար­տի 1-2-ի բո­ղո­քի ակ­ցիա­յի մաս­նա­կից­նե­րից ո­րևէ մե­կին։ ­­Քա­նի դեռ ՀՀ գլխա­վոր դա­տա­խա­զութ­յունն ու ՀՀ հա­տուկ քննչա­կան ծա­ռա­յութ­յու­նը` ան­տե­սե­լով օ­րենք և­ օ­րի­նա­կա­նութ­յուն, ինք­նա­մո­ռաց ծա­ռա­յում են գոր­ծող իշ­խա­նութ­յա­նը, մար­տի 1-2-ի դեպ­քե­րի ի­րա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րը, այդ թվում` սպա­նու­թյուն­ներ գոր­ծած ան­ձինք, չեն հայտ­նա­բեր­վե­լու ու քրեա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան չեն են­թարկ­վե­լու։

Գո­հար ­Վե­զիր­յան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1151 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ