...

Քիչ գլուխ գովեք

Քիչ գլուխ գովեք

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ի պատասխան իմ հայտարարությանը՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ինձ խորհուրդ է տվել, որպեսզի ես ինձ տղամարդավայել պահեմ)): Կլինեմ կարճ. պարո՛ն, վախենամ շատ շուտով Դուք գաք ինձ մոտ իրավաբանական խորհուրդ ստանալու համար։ Օրինակ՝ ինչպես անել, որ չդատվել»։

«ՉԻ». Հիշեցնենք, որ սույն փաստաբանը հանդիսանում էր և հանդիսանում է այնպիսի հայտնի մարդկանց պաշտպան, ինչպիսիք են օրինակ՝ Արմեն Գևորգյանը, Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և այլք:

Այս ակնարկ-գրառումով փաստաբանը անուղղակի խոստովանում է՝ իր պաշտպանյալները մեղավոր են եղել, պարզապես ինքը կարողանում է խորհուրդ տալ, թե ինչպես չդատվեն: Համաձայնեք, որ սա սեփական վարկանիշը բարձրացնելու փորձ է սեփական պաշտպանյալների հեղինակության և անմեղության հաշվին:

Թեպետ այս մասով էլ խնդիրներ կան: Օրինակ՝ նա հրաժարվեց շարունակել պաշտպանել Արմեն Գևորգյանին: Դատական պրակտիկայում շատ հազվադեպ հանդիպող դեպք, եթե հատկապես հաշվի առնենք, որ պարոն Գևորգյանը վճարունակ անձնավորություն է, և հոնորարի հետ կապված խնդիրներ դժվար թե առաջանային:

Եվ վերջապես, եթե իշխանությունը անցնի Քոչարյանին, ՔՊ-ականներին ոչ մի բան չի փրկի, անգամ այնպիսի տաղանդավոր փաստաբանների առկայությունը, ինչպիսին է, օրինակ, Էրիկ Ալեքսանյանը: Առավելագույնը, որ Էրիկ Ալեքսանյանը կարողանա անել Վահագն Ալեքսանյանի համար՝ մեկ-մեկ լուր տանելն է, թե ինչ է կատարվում դրսում: Չի հավատում, թող հարցնի իր ավագ գործընկերներին, որոնք կպատմեն, թե ինչ էր կատարվում Մարտի 1-ից հետո և ինչ պայմաններում էին աշխատում փաստաբանները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   673 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ