...

Քոչարյանին հզորացնելու տենչանք

Քոչարյանին հզորացնելու տենչանք

ԶՈՐԱԿՑՈՒՄ

Մարդիկ բաժանվում են երկու մեծ խմբի՝ ակնոցավորների և ոչ ակնոցավորների: Նրանցից յուրաքանչյուրն էլ իր հերթին բաժանվում է երկու ենթախմբի: Ակնոցավորները բաժանվում են կարճատեսների և հեռատեսների, իսկ ոչ ակնոցավորները նրանք են, ովքեր ակնոցի կարիք չեն զգում, որովհետև կամ կատարյալ կույր են կամ տեսողության հետ խնդիրներ չունեն, և նրանց, ովքեր ակնոցի կարիք ունեն, սակայն ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ակնոց կրելուց և որպես հետևանք չեն տեսնում իրենց քթի տակ կատարվող իրադարձությունները: Ցավոք, հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ ներկայումս ՀՀ քաղաքացիների 84%-ը պատկանում է վերոհիշյալ ենթախմբին: Ավելորդ է նշել, թե ինչ ծանր հետևանքների է հանգեցնում այս փաստը: Նշենք միայն, որ իրենց պետական և քաղաքական գործիչ համարողների 90%-ը ևս պատկանում է այս խմբին: Անկասկած, եթե ոմանք, ովքեր ակնոցի կարիք ունեն, չզլանային գոնե չինական ակնոցներ կրել, ապա կհասկանային, որ ներկա սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակում սահմանադրության նախագծեր գրելով և ապացուցելով, թե իրենց նախագիծն ավելի լավն է, քան Քոչարյանինը, միայն ամրապնդում են Քոչարյան-Սարգսյան վարչակազմի իշխանությունը:

Մյուս կողմից բացառված չէ, որ նրանք դա անում են սթափ ուղեղով, հակառակ դեպքում՝ երեխային էլ պարզ է, որ անօրինական ընտրված կամ Հայաստանը ծանր վիճակի հասցրած նախագահի հետ քաղաքականություն-քաղաքականություն խաղալով՝ միայն ամրացնում և հզորացնում են նրան: Ակնհայտ է, որ եթե նրանք սկսեն ակնոցներ կրել, ապա միանգամից կպատռեն իրենց գրած Սահմանադրության վատ և լավ նախագծերը կամ կնետեն իրենց դարակների խոր անկյունները՝ հետագայում օգտագործելու համար և ժողովրդին կոչ կանեն բոյկոտել այն հանրաքվեն, որի ժամանակ որոշվելու է Սահմանադրության ճակատագիրը:

Գագիկ Մարտիրոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 307, դեկտեմբերի 4, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   430 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ