...

Ռուզվելտը, Տրումենն ու Քլինտոնը, մեկ էլ՝ Ալեն Սիմոնյանը

Ռուզվելտը, Տրումենն ու Քլինտոնը, մեկ էլ՝ Ալեն Սիմոնյանը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացու միջև տեղի ունեցած «զազրելի միջադեպին»։ Հիշեցնենք, որ օրերս նա թքել էր մի երիտասարդի երեսին, որը նրան անվանել էր դավաճան։ Տեր-Պետրոսյանն առաջարկել է սկսել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության գործընթացը՝ կոչ անելով մեր ողջ հասարակությանը, քաղաքական ուժերին՝ միանալ այս նախաձեռնությանը, «ընդ որում ոչ ամենևին զանգվածային միջոցառումների, ցույցերի, երթերի, այլ զուտ իրավական միջոցներով»։

Նախագահը, ի դեպ, ընդգծել է, որ «աշխարհում չի եղել քիչ թե շատ դեմոկրատական որևէ պետության ղեկավար, որին իր քաղաքական հակառակորդները դավաճանի պիտակը չեն փակցրել»։ Նա բերել է օրինակներ․ «Ժամանակին իրենց քաղաքական հակառակորդների կողմից դավաճան են հռչակվել նույնիսկ ԱՄՆ-ի այնպիսի ականավոր նախագահներ, ինչպիսիք էին Ռուզվելտը՝ Արևելյան Եվրոպայի երկրները Սովետական Միությանը զիջելու համար, Տրումենը՝ Չինաստանի կոմունիստականացումը չկանխելու համար և Քլինտոնը՝ Ռուսաստանի հետ սիրաբանելու պատճառով իր երկրի ռազմական հզորությունը թուլացնելու համար։ Նրանցից ոչ ոք իրեն դավաճան պիտակավորողների երեսին չի թքել, այլ անձամբ կամ իրենց համախոհների կողմից հիմնավոր փաստարկումներով հակադարձել են բոլոր նման մեղադրանքներին»։

Ռուզվելտը, Տրումենն ու Քլինտոնը, մեկ էլ՝ Ալեն Սիմոնյանը։ Նախագահի դիտարկման հետ կապված առարկություն չունենք, իհարկե, բայց Ալեն Սիմոնյանն ու առավել ևս նրա մեծ բարեկամ Նիկոլ Փաշինյանը այս մարդկանց անուններից այն կողմ դժվար էլ որևէ բան իմանան։ Չնայած Քլինտոնի դեպքում հնարավոր է էս երկուսի գիտելիքները մի քիչ ավելի «խորը» լինեն, ոնց էլ չլինի Քլինտոն-Լևինսկի սկանդալի մասին լսած կլինեն։ Եվ մի դիտարկում էլ․ նախագահի ասածը քիչ թե շատ դեմոկրատական պետություններին է վերաբերում, իսկ Հայաստանն ասիմետրիկ արձագանքների կամ գործողությունների երկիր է։ Նիկոլն է ասել։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6472 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ