...

Սանասարյանի բախտը դատավորի հարցում նույնպես չբերեց

Սանասարյանի բախտը դատավորի հարցում նույնպես չբերեց

Այսօր մեկնարկեց Դավիթ Սանասարյանի դատավարությունը: Մինչ բուն դատավարության սկսելը դատավոր Դավիթ Բալայանը ներկայացրեց բացարկի երեք հիմք: Դրանցից մեկը հատկապես ուշագրավ էր: Պարզվում է, որ ամբաստանյալներից մեկի պաշտպանը՝ Հրանտ Անանյանը դատարանների շրջափակման օրը, երբ ինքը փորձել է պատուհանից ներս մտնել, ընկել է, ու Անանյանը դիմել է ՀՔԾ-ին, սակայն քրեական գործ չի հարուցվել․ «Նա դիմել է որպես մասնավոր անձ, հետագայում տեղեկացել եմ, որ քրեական գործ չի հարուցվել, և Անանյանը բողոքարկել է:

«ՉԻ».  Հիշեցնենք՝ Դավիթ Բալայանը Հայաստանի այն 237 դատավորներից միակն էր, որ ամեն գնով ցանկանում էր այդ օրը աշխատանքի ներկայանալ: Մնացած ոչ մեկի պետքը չէր և միայն ինքն էր, որ անգամ սեփական առողջության գնով չէր ցանկանում բաց թողնել աշխատանքը:

Բայց այստեղ ուրիշ հարց է առաջանում: Դատարանների փակման ակցիային մասնակցել են ՀՀ հազարավոր քաղաքացիներ: Փաստորեն, ինքը կաշկանդված է նրանց դեպքում նույնպես գործեր քննելով: Ինչ իմաստ ունի նման դատավոր պահելը, եթե նա չի կարող քննել հասարակության մի ստվար հատվածի գործերը: Ստվար հատված ասելով պետք է հասկանալ նաև հազարներին, որ սոցիալական ցանցերում պաշտպանում էին դատարանների շրջափակման ակցիան: 

Եվ այստեղ նոր հարց է առաջանում. դատարանների այսպիսի ծանրաբեռնվածության պայմաններում սահմանափակ կարողություններով դատավոր պահելու իմաստը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5406 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ