...

Շատ լավ վիճակ է

Շատ լավ վիճակ է

Վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է. «Պատային իրավիճակն ի վնաս Ադրբեջանի է աշխատում, եթե դա պարզ չէր առաջին օրը, ապա հիմա դա ակնհայտ է: 

Միջազգային հանրության արձագանքը շատ միանշանակ է՝ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, իսկ գազամատակարարումը վերականգնվի»:

«ՉԻ». Էս ի՞նչ է, Դավիթ Սանասարյանն ընդանրապես աչքալուսանք է տվել՝ գրելով. «Երեկ գրեցի, որ միջանցքը փակելը նվեր է մեզ համար, այսօր Ադրբեջանն արդեն պետական մակարդակով փակեց Արցախի գազամատակարարումը ու ավելի մեծ նվեր արեց»:

Փաստորեն, Ադրբեջանը նվեր նվերի ետևից է անում՝ հումանիտար աղետի առջև կանգնեցնելով Արցախը: 

Արցախցուն այդպես էլ պետք է ասել. ցավներդ տանեմ, սաղ ցենտր է, դուք այդտեղ դիմացեք, ժամանակն ի վնաս Ադրբեջանի է աշխատում: Ցո՞ւրտ է, գազ չկա՞, բա տեսնո՞ւմ եք, ինչքան սխալ բաներ է անում «հարևանը», էդ սաղ ձեր օգտին է: 

Այ, որ լույսն էլ անջատեն, Ադրբեջանի համար ահավոր ծանր ժամանակներ են սկսվելու: Օգտվեք ամանորյա այս նվերներից: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   545 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ