...

Սարոյան քույրերը

Սարոյան քույրերը

ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույրը՝ Ռուզաննա Կրպեյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որպես երկրիս համար մտահոգ քաղաքացի՝ պահանջում եմ պատկան մարմիններից՝ մաքրել քաղաքս ու երկիրս խուժանից... Դադարեցրե՜ք կապիկների ու թմրամոլների ռեվանշը»:

«ՉԻ». Ռուզաննա Կրպեյանի այս գրառումը լակմուսի թղթի պես մի բան է. այն ցույց է տալիս, թե ինչ հանգրվանի է հասել Հայաստանը, քաղաքական ուժերի բևեռացումը բևեռացրել է նաև հանրությանը, այն աստիճան, որ մի ընտանիքի անդամներն են հայտնվել հակադիր դաշտերում: Այսինքն` ընտանեկան կապերն էլ են երկրորդական դառնում:

Ռուզաննա Կրպեյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հորաքույրն է: Մեծ հավանականությամբ, այսպիսի պառակտվածությունը, բևեռացումը գնալով խորանալու է: Սա էլ իր հերթին ներքաղաքական բախումների հավանականությունն է մեծացնելու:

Սա մեզ հիշեցնում է «Սարոյան եղբայրները» կամ «Խաղաղ Դոնը»: Հիշենք, թե երբ էին այդ ֆիլմերի իրադարձությունները տեղի ունենում: Եվ ինչով ավարտվեցին այդ իրադարձությունները Հայաստանի համար, ինչ աղետալի հետևանքներ ունեցան: 

Իսկ սթափության կոչերը գնալով ավելի են կորչում ներքաղաքական այս ճգնաժամի ղժղժոցներում: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2274 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ