...

Ոչինչ, դեռ տաք է

Ոչինչ, դեռ տաք է

Երեկ խորհրդարանում «Հայաստան» դաշինքի նոր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը՝ որպես բողոքի նշան, թիկունքով շրջվել է, որպեսզի չտեսնի ԱԺ ղեկավարությանն ու ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանին:

«ՉԻ». Նու, ոչինչ: Տաք է, մեջը ազգային-հայրենասիրական արյունը եռում է: Կսառի, սովորական ազգային-դաշնակցական կդառնա:

Սկզբից ասում են՝ Նիկոլը դավաճան է, սա է, նա է, միայն հրաժարական պետք է տա, նրա հետ խոսելու ոչ մի բան չկա, ոչ մի ընտրություն, միտինգ են անում, փողոց փակում, ի վերջո՝ հայրենիքի փրկությունն ավարտվում է մանդատ ստանալով:

Խորհրդարանում հայտարարում են, որ կապիտուլյանտների հետ ոչ մի համագործակցություն, մի երկու հատ ակցիա են անում, հետո սուսուփուս Իշխան Սաղաթելյանը վազում նստում է Ալեն Սիմոնյանի կողքին: 

Այնպես որ, շատ մի խարազանեք Ասպրամ Կրպեյանին, մի քիչ աթոռին հարմարվի, դես շուռ կգա, դեն շուռ կգա, վերջը կգտնի կնոպկայի տեղը: Դա շատ հին ու գեղեցիկ դաշնակցական ավանդույթ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   995 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ