...

«Սեմչկան» տարեք, աննախադեպ մի բան բերեք

«Սեմչկան» տարեք, աննախադեպ մի բան բերեք

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե մի ժամանակ ատրճանակը դարձրել էին «սեմչկայի» պես բաժանվող մի բան. «Երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը 600 քանի թույլտվություն տվեց և տվեց մեր երկրի ախպերության հիմնական շերտերին: Բոլորն ունեին մեկ, երկու, երեք… Այն ժամանակ ճիշտ կլիներ, որ ոստիկանությունն առարկեր, բայց ոստիկանության ձայնն այն ժամանակ հասանելի չէր: Ավելին՝ ոստիկանության և ուժային կառույցներին ենթարկացրել էին ախպերական շրջանակներին ու այսօր այս երկրում փոխվել է հենց դա»,- Քոչարյանի հայտարարարություններն է փոխանցել «Aravot.am»-ը։ 

Երկրում մի բան է փոխվել։ Ախպերության հին շերտը ռեստավրացիայի է ենթարկվել։ Ճարպիկները մաս են կազմել այսօրվա ախպերական շրջանակներին, ճարպկության փորձ անողները ձախողվել ու դարձել են տարբեր դատական գործերի սուբյեկտներ, մնացածն էլ՝ բոյկոտել են նոր ախպերությանը՝ հների վերադարձի թաքուն ակնկալիքով։ Անդրանիկ Մարգարյանի ժամանակ «ախպերներին» զենքի թույլտվություն են բաժանել, հիմա ուրիշ բան են բաժանում։ Ի՞նչ՝ հաջորդ իշխանության որևէ Անդրանիկ Քոչարյան կխոսի այս ժամանակների մասին ու կասի ինչ։ 

Իսկ հիմա գովազդային ընդմիջում՝ զանազան ու զարմանազան շահումով խաղեր, ընթացս մեկ կախարդական գլանակ, որի  միջոցով ցրվում է անգույն-անդեմ տրամադրությունն ու ակտիվանում է վառ երևակայությունը։ «Սեմչկա» չառաջարկել։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   309 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ