...

Օրենքով սատկացրեք

Օրենքով սատկացրեք

«Ովքեր մտածում են, որ կարող են որևէ մեկին արգելել՝ մտնել Եռաբլուր, դա առնվազն անբարոյականություն է։ Ես մի մոտեցում ունեմ՝ ուժգին ցավը ճղճղան չի լինում, ես խոնարհվում եմ նրանց առջև, ովքեր կորուստներ ունեն, բայց, վերջիվերջո, հասկացեք՝ մենք պետականություն ունենք և պետք է պատրաստ լինենք․․․ Մի՛ օգտագործեք ձեր երեխաներին, նրանք մեր հայրենիքի զինվորներն էին, նրանք երեխա չէին։ Երբ զինվորը կանգնում է հայրենիքի պաշտպանությանը, նա գիտի, որ ամեն րոպե կարող է կյանքը տալ հայրենիքին»,- «Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասել է  ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ նշելով, թե որդեկորույս կանանց ուղղորդել են, և իրենք տեսել են նաև ուղղորդողներին։ 

Վերջից սկսենք։ Զոհվածների հարազատները կարող են զրպարտության հոդվածով տեղում դիմել դատախազություն։ Հակոբ Ասլանյանին թող քարշ տան դատարաններով և թող մարդն ապացուցի՝ ի՞նչ հիմքով է նման հյատարարություն անում և ո՞ւմ-որտե՞ղ է տեսել։ Ավելին՝ զուգահեռաբար կարելի է ընդգրկել վիրավորանքի հոդվածը, որովհետև վերջինս հասցեական անբարոյական է համարել բոլոր այն ծնողներին, որոնք  մասնակցել են Եռաբլուրը փակելու և Փաշինյանի մուտքն այնտեղ թույլ չտալու ակցիային։ Սա իրավական հարթության մեջ։

Ինչ վերաբերում է հայտարարության՝ բարոյական հարթությանը, ապա կլռենք, որովհետև այդքան ներքև իջնել չենք կարող։ Ավելի լավ է ամեն բան օրենքով անել։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3132 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ