...

Սերժի քայլը գնահատել պետք է

Սերժի քայլը գնահատել պետք է

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին, որ «եթե Սերժ Սարգսյանի իշխանությունն ավտորիտար էր, ինչպե՞ս հրաժարական տվեց», պատասխանել է. «Իսկ ո՞նց կարող էր հրաժարական չտալ: Պետք է հիմա ես շնորհակալություն հայտնե՞մ, որ 2018 թ.-ին չի կրակել ժողովրդի վրա: Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե իշխանության մոտ շանս լիներ պահելու իշխանությունը, կամ Կարեն Կարապետյանի մոտ շանս լիներ խլելու իշխանությունը՝ իրենք դա կանեին»:

«ՉԻ». Ինչի Սերժ Սարգսյանը չէ՞ր կարող 2018-ին իշխանությունը պահելու համար վարվել այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանը՝ 2008-ին: Չէ՞ր կարող զորք մտցնել Երևան, կրակել խաղաղ ցուցարարների վրա, սպաներ աջ ու ձախ: Մի խոսքով, խեղդեր ցույցերն էլ, ընդդիմությանն էլ, մարդկանց հարյուրներով խոշտանգեր ու լցներ բանտերը:

Կարող էր: Բայց նա խուսափեց այդ քայլից: Այդ աստիճան արյունարբու չէր: 

Այնպես որ, գուցե շնորհակալություն հայտնել պետք չէ, բայց գնահատել արյունահեղությունից խուսափելու և հրաժարական տալու քայլը, պետք է և ճիշտ է: 

Դրա համար, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս պետք է հիշել նրանց տարբերությունը: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   599 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ