...

Սերժը քանիսի կոշիկները պետք է համբուրեր

Սերժը քանիսի կոշիկները պետք է համբուրեր

«Քառյակ մեդիայի» համասեփականատերերից Արման Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Թե բա, գնում եմ սյունեցիների աչքերին նայեմ... Ու բռնել ա տալիս Առուշին։ Դու չես կարող Առուշի պես տղերքի աչքերին նայել։ Դու կարաս միայն նրանց կոշիկները համբուրես ու գլխիկոր ներողություն հայցես: Հա, դու կարաս բռնել կամ նույնիսկ գուցե սպանել տաս, բայց աչքերին նայելու չունես։ Քո հետ խոսալու չկա, քանի որ դու սուտասան ու վախկոտ դավաճան ես»:

«ՉԻ». Այս մակարդակի եք իջեցրել քաղաքական բանավեճը և դիսկուրսը, հետո էլ զարմանում եք, որ ձեր կազմակերպած բողոքի ակցիաներին հանրությունը լրիվ անտարբեր է:

Կոշիկները ինչո՞ւ համբուրի, կարո՞ղ է քաղաքապետը Հռոմի Պապն է: Ճանապարհ փակելու փոխարեն թող նույն քաղաքապետը տեսախցիկների առջև ասեր այն ամենը, ինչ մտածում էր, բանավիճեր և ապացուցեր, թե ինչ պետք է արվեր, բայց չի արվել: Բայց բոլորը գիտեն, որ ձեր օրոք ընտրված քաղաքապետը ի վիճակի չէ բանավիճել, առավելագույնը կարող է գողական բազար տանել:

Իսկ եթե կոշիկներ համբուրելու պատճառը Առուշանյանի՝ պատերազմի մասնակից լինելն է, ապա Սերժ Սարգսյանը քանի ազատամարտիկի կոշիկներ պետք է համբուրեր, երբ ծեծում և ազատազրկում էր Արցախը ազատագրողերին: Առնվազն մի քանի հարյուրի:

Հ.Գ. Իմիջիայլոց, հետաքրքիր է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ որ դիրքում և որ խրամատն է պաշտպանել Զինուժի նախկին մեկնաբանը: Հանկարծ չպարզվի, որ պաշտպանել է Արմնյուզի խրամատը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1588 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ