...

Արի, տեսնենք՝ ով է 5-րդ շարասյունը

Արի, տեսնենք՝ ով է 5-րդ շարասյունը

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով Հայաստանում մամուլի վիճակին, ասել է. «Ավելի բարդ իրավիճակ ենք ունեցել՝ Ապրիլյան պատերազմը: Այդ ժամանակ էլ կար 5-րդ շարասյուն, որը ոչ միայն թարգմանում ու տարածում էր հակառակորդի հայտնած տեղեկությունը, այլ հորինում էին կեղծ լուրեր, որ փամփուշտ չկա, զինվորները սովից խոտ են ուտում, գլխավոր շտաբի պետը բիլիարդ է խաղում, իսկ տանկերի մեջ վառելիքի փոխարեն ջուր էր: Նա նշեց, որ այդ միֆերը փարատվեցին Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի աշխատանքից հետո և պարզվեց՝ այդ բոլորը մտացածին էր»:

«ՉԻ». «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:

Գիտե՞ք, ով է այս հայտարարության հեղինակը: Ոչ, որևէ լրատվամիջոց չէ, լրագրող չէ, ընդդիմադիր գործիչ չէ: Այս հայտարարությունն արել է... Կարեն Կարապետյանը, 2018թ. մարտին, երբ դեռ գործող վարչապետ էր, ասել է խորհրդարանում, որտեղ այդ պահին պատգամավորական աթոռին նստած էր այս նույն Արման Սաղաթելյանը: 

Արման Սաղաթելյանի տրամաբանությամբ, Կարեն Կարապետյանը 5-րդ շարասյունից էր: Երևի ադրբեջանցիների հոդվածներից էր մեջբերումներ անում:

Սա մեկ: Երկրորդ. մի հատ կխնդրեինք Արման Սաղաթելյանին հայտնել, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ո՞վ է եղել 5-րդ շարասյունը: Ինքը գոնե մի դեպք գիտի՞, որ պատերազմի ընթացքում ընդդիմությունը Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեր: Կամ մամուլը ստահոդ լուրեր տարածեր՝ ադրբեջանական լրատվամիջոցներին հղում անելով:

Ընդհակառակը, այդ օրերին լրագրողները, լրատվամիջոցները իրենց փայլուն դրսևորեցին, մի մարդու պես նույն աշխատանքն էին կատարում, տասնյակ լրագրողներ մեկնեցին Արցախ, այնտեղից բազմաթիվ բարձրակարգ և ոգևորիչ ռեպորտաժներ ուղարկեցին: Այդ օրերին ընդդիմադիր, իշխանամետ մամուլ տարանջատում չկար: Տեղեկատվության հիմնական աղբյուրներն էլ Արծրուն Հովհաննիսյանն ու Դավիթ Բաբայանն էին: Այնպես որ, Արման Սաղաթելյանը թող չփորձի այստեղ լոլոներ կարդալ:

Իսկ ահա հիմա, կորոնավիրուսի այս պայմաններում, իսկապես 5-րդ շարասյուն կա, որոնք ադրբեջանական ֆեյք լուրեր էլ են տարածում, ամեն օր ստահոդ տեղեկություններ գրում, բարոյական ոչ մի նորմ չեն պահպանում, դրսից օտար գործակալներ են հրավիրում իրենց եթերներ և իշխանությունների դեմ հաչացնում: Դրանցից մեկին Արման Սաղաթելյանը լավ է ճանաչում, ոնց որ թե հետը կապ ունի: Դնենք, օրինակներով դեմը փռենք փաստերը, որ իմանա, թե 5-րդ շարասյունը որն է:

Հ.Գ. Այսօր հեռուստաընկերություններից մեկը տուգանվել է կորոնավիրուսի հետ կապված ապատեղեկատվություն տարածելու համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2802 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ