...

Շտապ տարածողը

Շտապ տարածողը

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրել է. «Այս անգամ ԱՄՆ դեսպանատան զգուշացման հետ Ռուսաստանի դեսպանատունն էլ է հորդորում զբոսաշրջիկներին խուսափել Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիք մարզեր ճամփորդելուց, և ոչ միայն»:

«ՉԻ». Պետք է շնորհակալ լինել նախկին պատգամավորին, որ այսպես օպերատիվ սեպտեմբերի 14-ի հայտարարությունը հիմա է հրապարակում, որպես թարմ, յուղը վրեն տեղեկություն:

Ու կապ չունի, որ մի հազար հոգի իրեն բացատրում են, որ աղջիկ ջան, դա ֆեյք տեղեկություն է, հնացած է, ադրբեջանական տելեգրամ-ալիքներն են դա տարածել, մեկ է, անդրդվելի է: Իրեն այդպես դզում է: 

Դե ինչ, սպասենք, որ Աննա Կոստանյանը առաջիկայում ահազանգի, որ Գերմանիայի կայսրությունը կոչ է արել զերծ մնալ Ղարս և Արդահան ճամփորդելուց:

Հ.Գ. Աննա Կոստանյանը ԱԺ պատգամավոր էր դարձել 2018-ին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ցուցակով:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   417 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ