...

Խփողական իրադարձություններ

Խփողական իրադարձություններ

Հայդա, Փարիզ

Համեմատաբար խախանդ շաբաթ էր: Իհարկե, եթե հաշվի չառնենք Արցախում ադրբեջանական զինուժի հարվածները, որի արդյունքում ունեցանք 4 զոհ, հաշվի չառնենք Նիկոլ Փաշինյանի հերթական մտքի գոհարների ժայթքոցը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովում, Արցախի շարունակվող լիակատար բլոկադան... իսկ այսպես, все хорошо, прекрасная маркиза!

Այ, ում համար շաբաթը շատ ծանր ստացվեց, դա մեր Մակրոնն էր: Առայժմ մեր Մակրոնը, մինչև տեսնենք, թե իրականում ում Մակրոնն է. իշխանությունների՞, ընդդիմությա՞ն, հայ ժողովրդի՞, թե՞ դաշնակների: Խեղճը բառիս բուն իմաստով կրակն է ընկել: 

Մի կողմից Ադրբեջանի ու Հայաստանի իշխանություններն են Ֆրանսիայի նախագահից բացատրություններ պահանջում, թե էդ ինչեր ես ասել, կամ չես ասել, մյուս կողմից էլ իր երկիրն են հրդեհում: Մի կաթիլ կրակոցից ամբողջ Ֆրանսիան վառվում է: Հազարավոր մեքենաներ, սրճարաններ արդեն մոխիր են դարձել, բարիկադներ են կառուցվում, փոխհրաձգություններ, զրահատեխնիկա, կանոնավոր զորքեր են մտցվել ֆրանսիական բոլոր խոշոր քաղաքներ, բայց կրակը մարել առայժմ չի ստացվում: Բացառված չէ, որ Մակրոնին նավսել են: Էդ իր արտահայտությունների համար: 

Արդե՞ն

Լավ, Մակրոնին համբերություն մաղթենք, անցնենք մեր գործերին: Մի հատ ՀայաՔվե նախաձեռնություն է այս օրերին ակտիվություն դրսևորում: Գրասենյակներ են բացում, ակցիաներ են անում: Անկեղծ ենք ասում, իսկականից չգիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում այս նախաձեռնությունը, ինչ նպատակներ է հետապնդում: Պարզապես շատ չենք հետաքրքրվել, քանի որ ավելի կարևոր իրադարձությունների ենք հետևում: Ուղղակի մեկումեջ մամուլի էջերում նկատում ենք, որ ՀայաՔվեն այսպես, ՀայաՔվեն այնպես: 

Մեկ էլ տեսնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Ելք» դաշինքի նախկին թեկնածու Աննա Կոստանյանը գրել է, թե «Նրանք, ովքեր «խփում են» ՀայաՔվե-ին, նիկոլի (փոքրատառով ինքն է գրել,- խմբ.) օրակարգն են սպասարկում»։ 

Հարցնում են, թե ովքեր են խփում ՀայաՔվե-ի գործին, ասում է. «ԱԺԲ և 1-ին նախագահի հետ կապված շրջանակներ»:

Ուրեմն, էս ԱԺԲ-ն մի պահ, հիշում եք, հայտարարեց, թե սկսում է հայրենիքի փրկության գործը, հեսա տեսեք՝ ինչ ենք անելու, համբերության բաժակը լցվել է, գնացին Լոսից ու Կանադայից թափ հավաքեցին, եկան, այստեղ մի հատ միտինգ էր, ինչ էր, արեցին, քայլեցին, մի հարյուր հոգի մարդ էին, հետո սկսեցին հայտարարել, թե ԱԺԲ-ից վտանգ տեսնելով, նրա դեմ կեղտոտ մեթոդներով պայքարում են, փորձում են կասեցնել իրենց հաղթարշավը: Էն էլ ովքեր էին իրենց դեմն առնում, իրենց ասելով՝ Կրեմլը, ռուսները, ռուսական դեսպանատունը, մի քիչ իշխանությունները, մի քիչ էլ՝ եսիմ ով: Յանի բան էին իրենցից ներկայացնում, մի հատ էլ իրենց դեմ պիտի գործեին, Կրեմլի մակարդակով: Ինչպես տեսնում եք, կորել, գնացել են հայկական ասպարեզից: Չեն երևում:  

Հիմա այս ՀայաՔվեն... չգիտենք, ինչով են զբաղվում, բայց պարզվում է, արդեն 1-ին նախագահի մակարդակով իրենց գործին խփում են: Կարող է, լավ նախաձեռնություն է, վեհ ու հայրենանվեր նպատակներ են հետապնդում, բայց դեռ բան չեք արել, ձեր ո՞ր գործին պիտի խփեն: Չենք կարող ասել՝ Աննա Կոստանյանը այդ նախաձեռնության անդա՞մ է, թե՞ չէ, կամ համակիր, աջակից, բայց ինքը նման ստատուսներով ու մտքերով արդեն խփում է ՀայաՔվեի գործին: 

Մի հատ մտածեք, էլի, նոր խոսեք: Պիտի այնպես անեք, որ ձեր նախաձեռնության համակիրների թիվն ավելանա, ոչ թե պակասի, մարդկանց գրավեք, ոչ թե վանեք: Վըըը...

ՎԱՐԿԱՆԻՇ

   606 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ