...

Ստոպ-կադր. Դաժան բռնություններ

Ստոպ-կադր. Դաժան բռնություններ

25.09.09. ՀԱԿ երիտասարդական թևի կազմակերպած երթի վրա հարձակվում են ոստիկանության մոտ 40 աշխատակիցներ և ապօրինաբար, ուժի գործադրմամբ փորձում են ցրել ոչ զանգվածային երթը: Ակտիվիստները ենթարկվում են դաժան բռնությունների, իսկ նրանցից մեկը՝ Վարդան Հարությունյանը, բերման է ենթարկվում ոստիկանության Կենտրոնի բաժին: ՀԱԿ համակիր երիտասարդներին հարվածներ հասցնելով և բռնություններ գործադրելով հրում են մինչև ՀԱԿ կենտրոնական գրասենյակի շենք: Ոստիկանները չեն պատժվել: 

29.12.09. Վարդանանց փողոցի 5ա շենքում տեղակայված «Ազգային միաբանությունից» առաջադրված թեկնածուի նախընտրական շտաբից դուրս են եկել երկաթի ձողերով ու սառը զենքերով զինված 20-30 անհայտ անձիք, որոնք հարձակվել և ծեծի են ենթարկել նախընտրական քարոզչություն իրականացնող ՀԱԿ երիտասարդներին։ Ավազակային հարձակման հետևանքով Նիկոլ Փաշինյանի վստահված անձանցից Վահագն Գևորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Թևոս Մաթևոսյանը, Սարգիս Գևորգյանը և Սահակ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հարվածներ է ստացել նաև Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը։ Ավազակային հարձակումը հրահանգվել է հանրապետական պատգամավոր Ռուբեն Սադոյանի կողմից, իրականացրել է 10/19 և 10/20 տեղամասերն սպասարկող հանրապետական ենթաշտաբի պետ Վահան Նադալյանը։ Հրապարակվել են հանցագործության կազմակերպիչների և իրականացնողների մեծ մասի անուններն ու նկարները, սակայն նրանցից միայն մեկը ենթարկվեց ձևական վարչական պատասխանատվության:

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1288 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ