...

Ստորանալը ձեզ հաճո՞ւյք է պատճառում

Ստորանալը ձեզ հաճո՞ւյք է պատճառում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիա իրականացրած և հայհոյած մարդկանց ձերբակալություններին, ասել է. «Այ տենց ստորանալով բերման պետք ա ենթարկեն, բա ի՞նչ պետք ա անեն»:

«ՉԻ». Չէ, սա քոչարյանական ժամանակները չեն, ոչ էլ խոսողը քոչարյանական է: Սա այսօրվա իշխանության ներկայացուցիչ է: Մենք այդ մարդկանց բերման ենթարկելու իրավական հիմքերի մասին չենք խոսում. հնարավոր է` այդ հիմքերը կան, համը հանել են, օրենքը խախտել են, բայց նույնիսկ ամենածանր հանցանք գործած մարդն էլ կարող է արժանապատվություն ունենալ, որը չպետք է ոտնահարվի:

Մարդկանց ստորանալը ձեզ այդպիսի հաճո՞ւյք է պատճառում, ասում է՝ բա ի՞նչ պետք է անեն: Առավոտից երեկո սիրո և հանդուրժողականության մասին եք խոսում, սա՞ է  ձեր վարքագիծը: Կամ մի խոսեք, կամ էլ մեկ-մեկ խոսելուց առաջ մտածեք: 

Հ.Գ. Որպեսզի իշխանականները չասեն, թե կողմնակալ կարծիք ենք արտահայտում Հրաչյա Հակոբյանի մասին, նշենք, որ քոչարյանական լրատվամիջոցները խեղաթյուրված են տարածում պատգամավորի խոսքերը՝ գրելով. «Այ տենց ստորացնելով բերման պետք ա ենթարկեն»: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   814 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ