...

Tok-ը Tiko-ին էլ խփեց

Tok-ը Tiko-ին էլ խփեց

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ առաջարկել է սահմանափակել TikTok-ը Հայաստանում։

«Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի»:

«ՉԻ». Ըհը, սաղ երգերը երգել են, մնացել է TikTok-ը: Համը հանում է, երևի օտարերկրյա գործակալների ցանց է:

Բայց ինչի՞ միայն TikTok-ը: Ֆեյսբուքն էլ սահմանափակեք. մենակ տեսնեք, թե ինչեր են գրում, ինչեր տարածում: Պայ-պայ-պայ... Թող ու փախի: Ստատուսներ, կոլաժներ, օդից կախված լուրեր, էն էլ՝ իշխանությունների հասցեին: Իհարկե, պետք է սահմանափակել:

Պակասը Տելեգրամը չի: Սահմանափակել, միանշանակ. ինչ տեսանյութ ասես, որ չեն գցում: Համ էլ դրա հիմնադիրը ռուս է: Էդ կարևոր է: Կարելի է նույնիսկ փակել: Ձեռքի հետ էլ Ադնակլասնիկը փակեք, ԿԳԲ-ի ձեռքի տակ է:

X-ը մտածեք փակելո՞ւ, թե՞ սահմանափակելու ապրանք է: Էդ Իլոն Մասկը շատ է հալաբուլա երևում, ըսկի ամերիկացիները չեն կարողանում նրան վերահսկել:

Մի խոսքով, բոլորը սահմանափակեք, բացի իշխանական լայվերից: Կյանքը միանգամից կփոխվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   335 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ