...

Տուրիստներ է, որ լցվելու են Հայաստան

Տուրիստներ է, որ լցվելու են Հայաստան

Կենտրոն հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրեն Մարիամ Պետրոսյանը՝ անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի նախագծերի ներկայացման գործընթացին, «Առավոտի» հետ զրույցում ասել է. «Մի առաջարկ եղավ, որ «Հայր մերը» Հիսուս Քրիստոսի պատվանդանի ներքևի տարածքում 301 լեզվով լինի, որ զբոսաշրջիկները գան ու գտնեն իրենց լեզվով «Հայր մերը»: Դա կխթանի նաև զբոսաշրջիկների հոսքը Հայաստան»:

«ՉԻ». Սա լավ գաղափար է: Այն պետք է զարգացնել: Նկատի ունենք, որ Հայաստանում մեկի տեղը գոնե մի 10 հատ Հիսուսի արձան տեղադրվի: Ու ամեն արձանի պատվանդանին տուրիստ գրավող մտքեր գրվեն:

Օրինակ՝ մի պատվանդանին նշվեն պատմության բոլոր հզոր կայսրությունների և տերությունների անունները. որ թվերին, ինչքան տարածք են ունեցել, քարտեզով: Բա ոնց: Իտալացիները հատուկ կգան Հայաստան՝ Հին Հռոմի անունը կարդալու և հպարտանալու: Մոնղոլները, թաթարները, չինացիները, բրիտանացիները, թուրքերը, նույնիսկ՝ մայա և ացտեկ հնդկացիների ժառանգները. բոլորը կլցվեն այստեղ: Հայերն էլ դրսից կգան՝ հիանալու Մեծ Հայաստանի և Վիլսոնի քարտեզներով: Եվ ամեն մեկը կփորձի պատվանդանին գտնել իր նախնիների Ծովից ծով կայսրությունը: 

Մյուս պատվանդանին կարելի է «Հիսուս Քրիստոս. սուպերաստղ» ռոք-օպերայի տեքստը շարել. դա միանգամից այստեղ կբերի ռոք երաժշտության սիրահարներին: Էս ինչ որ ասում ենք, գրեք, սա պատրաստի բիզնես-պլան է:

Էլ ավելի լավ գաղափար է բոլոր արձաններն իրար հետ կապել որոշակի գլուխկոտրուկի շրջանակներում: «Ֆորտ-Բոյարի» պես: Մի պատվանդանում գաղտնաբառ է գրած, եթե դա գուշակում ես, անցնում ես հաջորդ պատվանդանին, ու երբ բոլոր գաղտնաբառերը գտնում ես, վերջին պատվանդանի դռները բացվում են ու այնտեղ գլխավոր մրցանակը՝ սպիտակ «Նիվան», քոնն է: Պատկերացնում ե՞ք, ինչ կկատարվի այստեղ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1125 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ