...

Թուրքիան փորձում է Ռուսաստանին սադրել

Թուրքիան փորձում է Ռուսաստանին սադրել

Այսօր թուրքական F-16 ինքնաթիռները զանգվածային հարվածներ են հասցրել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին և ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը:

Ստամբուլում WarGonzo-ի աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Էրդողանի անձնական հրամանով են հարձակվել Արցախի քաղաքների վրա: Ենթադրվում է, որ սա Էրդողանի պատասխանն է Ռուսաստանի կողմից Սիրիայում Թուրքիայի ազդեցության տակ գտնվող ահաբեկչական խմբավորումներին հասցված հարվածներին:

«ՉԻ». Ըստ էության, պատերազմը նոր փուլ է թևակոխում, որտեղ Թուրքիան արդեն ոչ միայն չի թաքցնում իր անմիջական մասնակցությունը արցախյան պատերազմին, այլև ռուս-թուրքական հեռակա հակամարտությունը կարող է անմիջական բնույթ կրել:

Տպավորություն է, որ Էրդողանն իր քայլերով Ռուսաստանին փորձում է սադրել և ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի իր մասնակցությունը արցախյան պատերազմին ինչ-որ հիմքեր ունենա:

Այժմ շատ բան կախված է Ռուսաստանի արձագանքից: Մեկն այն է, որ Արցախում հակաօդային պաշտպանության այնպիսի միջոցներ տեղակայվեն, որոնք կկարողանան հաջողությամբ դիմագրավել F-16-ի գրոհներին, երկրորդը... իսկ երկրորդը կտեսնենք, թե ինչ զարգացումներ կունենա: Չենք ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1033 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ