...

Տրամադրությունների տրանսֆորմացիա

Տրամադրությունների տրանսֆորմացիա

Համացանցում բավական թեժ է: Գուցե ավելի թեժ, քան ռազմաճակատում: Բոլորը կամ գեներալ են դարձել, կամ՝ ազգ փրկող: Հասկանում ենք, ճակատում շատ բարդ վիճակ է, մարդիկ չեն կարողանում զսպել, թաքցնել իրենց մտորումները:

Բայց օգտատերերի բազմաթիվ գրառումներից կցանկանայինք մեկը ներկայացնել: Որովհետև դա խոսում է հանրության շրջանում որոշակի տրամադրությունների փոփոխության մասին: 

Այդ օգտատերը գրել է. «Հիշեցնեմ, էն 5 շրջանը, որ գրավել էինք, այո, շեշտում եմ, գրավել էինք, չէինք ազատագրել, չէինք փրկել, չգիտեմ էլ ինչ չէինք արել, ԳՐԱՎԵԼ էինք, ու էսքան ժամանակ պահում էինք, չէինք իրանց հանձնում զուտ մի նպատակով, որպես բուֆերային գոտի։ Ավելի պարզ, հայերեն ասեմ։ Որ պատերազմ սկսելուց հետ նահանջի տեղ ունենանք, մարտավարելու հնարավորություն ունենաք, ի վերջո, որ պատերազմը բուն ԼՂՀ-ի տարածքում չլինի։ 

Հիմա ի՞նչ եք խառնվել իրար։ Նոր իմացա՞ք, որ թշնամին մի քանի անգամ գերազանցում ա թե զենք-զինամթերքով, թե մարդկային ռեսուրսով։

Ու էդքանով հանդերձ, հսկայական ռազմաճակատում, կլոր մի ամիս դիմակայում ենք, ու հլի մի բան էլ տեղ-տեղ շան ծեծ ենք տալիս թշնամուն»:

Մի 2 ամիս առաջ նման բան գրողին հաստատ գրողի ծոցը կուղարկեին և ցցի կհանեին: Ոնց որ Վարդան Օսկանյանի գլխին շան լափ թափեցին, երբ 2002 թվականին 5 շրջանները որակեց «օկուպացված»: Որովհետև 20 տարի մեզ հրամցնում էին, որ մենք զիջելու բան չունենք, որ Արցախը շրջապատող տարածքները նույնպես մերն են, հանձնելու մասին խոսք լինել չի կարող: Ու այս գրողը, որը շաբաթներ առաջ ոչմիթիզական էր, հիմա խոսում է, թե 5 շրջան ենք գրավել: Ու պարզվում է՝ գրավել ենք, որ ոչ թե բանակցություններում որպես հաղթաթուղթ օգտագործենք, որպես Արցախի առավելագույն կարգավիճակ ձեռք բերելու համար անհրաժեշտ դիվանագիտական ռեսուրս, այլ, որ նահանջելու տեղ ունենանք: Այ, չտեսնված տրամաբանություն է: Վերցրել էինք այդ շրջանները, որ հետո կռվով հետ տանք: 

Ահա այսպես, մանրից 5 շրջանների նշանակությունը տրանսֆորմացվեց:

ՎԱՐԿԱՆԻՇ

   789 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ