...

Սրան առաջ բերողներին պետք է դատի տալ

Սրան առաջ բերողներին պետք է դատի տալ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում դիմել է Արծրուն Հովհաննիսյանին և գրել.

«Մի բարեկամական խնդրանք ունեմ Ձեզ: 

Հայաստանի բնակչության 94 տոկոսից ավելին քրիստոնեություն է դավանում: 

Երբ, որ մեր երկրում մարդկանց աստվածներ եք համարում, և 80 հազարից ավելի մարդ էլ հավանում է Ձեր գրառումը, հոգևոր տեսակետից մեծ խնդիր եմ տեսնում: Կռապաշտությունը (մարդապաշտությունը) մեզ լավ տեղ չի տանի:

Ռազմիկները մեր եղբայրներն ու քույրերն են, բայց նրանք աստվածներ չեն: Ձեր պատասխանատու դիրքը հաշվի առնելով, խնդրում եմ մարդկանց աստվածներ չկոչել»:

«ՉԻ». Երևի շատերդ եք ճանաչում փաստաբան Երվանդ Վարոսյանին: Մեր կարծիքով, իրեն պետք է դատի տալ:

Ծանր հանցանք է գործել, որ ժամանակին այս Արա Զոհրաբյանի դեմ պայքարում չի կարողացել հասնել նրան, որ նրան պաշտոնազրկեն: Պետք է դատի տալ նաև բոլոր նրանց, որոնց շնորհիվ Արա Զոհրաբյանը Փաստաբանների պալատի նախագահ է դարձել:

Էս վերջն է: Էս աստիճանի տկարամի՞տ: Ու խոսել մի բանից, որից ընդհանրապես հեռու է հազարավոր կիլոմետրերով: Ինքն ուղղակի չի լսել, որ հրետանին համարվում է պատերազմի աստվածը, իսկ լավ հրետանավորներին ամեն տեղ են աստվածացնում: Սա հաստատ բանակում էլ չի ծառայել: Կամ ուրիշ գրելու բան չկա՞ր: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1847 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ