...

Թռչելը ձեր բանը չի

Թռչելը ձեր բանը չի

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է. «1990-ականները ոչ թե մթի ու ցրտի,այլ հաղթանակի տարիներ էին»։

Հատված ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ելույթից՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 15-րդ տարեդարձին։ «28 հունվար, 2007թ.:
Որոշ շրջանակներ, ում ուշք ու միտքը սեփական անսխալությունն ի ցույց դնելն է, փորձում են հերթական անգամ կեղծ թեզ մտցնել շրջանառության մեջ, թե 1997-ին Լևոնը ճիշտ էր։ 1998-2018թթ. Հայաստանի բանակցային հաջողություններն ապացուցեցին, որ 1997-ին ճիշտ էին Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը»:

ՉԻ.- Այ, էս ուրիշ բան: Այստեղ մենք արդեն տեսնում ենք նորմալ, միջին-վիճակագրական նախկին իշխանավորին: Թե չէ շատ էինք զարմացել, թե էս ո՞նց եղավ, որ անարգանքի սյունին էր գամել հաղթանակի տարիները մութ և ցուրտ անվանողներին, Արցախն ազատագրած հերոսներին մերժածներին, այսինքն՝ քոչարյանականներին ու դաշնակներին:

Չկարողացանք: Դուխ էլ տվեցինք Շարմազանովին, ոգևորեցինք, քաջալերեցինք, բայց... դե հիմա որ թռչել չի կարողանում, մենք ի՞նչ անենք: Երևի կանչել են «նա կավյոր», ասել՝ էս ո՞ւմ դեմ ես սենց բաներ գրել, էս ո՞ւմ ես «նամիկատ» անում, ինքն էլ ասել է՝ ես տենց բան չեմ ասել: Ես ընդամենը Սերժ Սարգսյանին եմ ցիտել: 

Ճիշտ է, երբ Շարմազանովը իր ստատուսը գրել էր, որևէ հղում Սերժ Սարգսյանին չէր արել, բայց գլխին բազար սարքելուց հետո, պատկերացնում ենք, ինչքան է տանջվել ինտերնետներում, ՀՀԿ-ի արխիվներում, որ կարողանա գտնել Սերժ Սարգսյանի՝ 15 տարվա վաղեմության մի հատ միտք, որը մի քիչ նման է իր գրածին: 

Հա, Շարմազանով ջան, դուք միշտ ճիշտ եք, դուք երբեք չեք սխալվում, չեք սխալվել, չեք սխալվի: Դուք անսխալական եք, անխոցելի, ինչպես Վանոն էր ասում: 1998-2008 թվականների ձեր հաջողությունները վկա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6395 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ