...

Ճշտված ինֆո. ինչո՞ւ էին Բըրնսը ու Նարիշկինը եկել Հայաստան

Ճշտված ինֆո. ինչո՞ւ էին Բըրնսը ու Նարիշկինը եկել Հայաստան

Հուլիսի 15-ին Երևան էր այցելել ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բըրնսը, հանդիպումներ ունեցել Հայաստանի վարչապետի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: 

Իսկ այսօր Հայաստան է այցելել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«ՉԻ». Սա նույնն է, որ երեք օրվա տարբերությամբ Հայաստանում հանդիպումներ անցկացնեին Մեսին ու Ռոնալդուն: Ընդ որում, Մեսին թաքուն գար, բայց հետո դրա մասին տեղեկանայինք Պորտուգալիայի հավաքականի պաշտոնական կայքից:

Կարելի է ասել՝ տարածաշրջանի ամենահետախուզունակ երկիրն ենք դարձել: Համաշխարհային պատերազմի այս թոհուբոհում, որի հիմնական կողմերը, ինչպես հին և բարի ժամանակներում, ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են, այս երկու գերտերությունների հետախուզական ծառայությունների այցը Հայաստան... ինչ ասես, որ մտքներովս չի անցնում: 

Նրանց այսպիսի անսպասելի այցերի վերաբերյալ բազմաթիվ վարկածներ կան: Տեսակետ կա, որ Հայաստանի միջոցով Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միջնորդավորված իրար հետ ինչ-որ հարցեր են քննարկում:

Կա տեսակետ, ու սա շատ հավանական է, որ Նարիշկինը Երևան է եկել՝ պարզելու, թե ինչի էր եկել ԿՀՎ շեֆը: 

Բայց ամենահավանական վարկածը.... թեկուզ տրաքվեք, պիտի սա ասենք, ճշտված ինֆո է. Բըրնսը ու Նարիշկինը եկել էին Հայաստան՝ Փաշինյանին համոզելու, որ թույլ չտա Գագիկ Ծառուկյանին Հիսուսի արձանը դնի տան դեմի սարի գագաթին:  Ամերիկացիներն ասում են՝ արձանը կարող է խափանումներ առաջացնել Մասիս սարի լանջերին տեղակայված ամերիկյան հետախուզական կայանի աշխատանքներում, ռուսներն էլ ասում են, որ արձանը խանգարելու է ռուսական ռազմաբազայի Սու-34 կործանիչներին, կարող է թռիչքի ժամանակ պահի տակ արձանին բախվեն, կործանվեն: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4281 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ