...

Գաղտնի՝ ի լուր աշխարհի

Գաղտնի՝ ի լուր աշխարհի

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ուիլյամ Բըրնսի այցին Հայաստան, ասել է. «Սա աննախադեպ է Հայաստանի համար, մինչդեռ այս իշխանությունը փորձում էր կոծկել՝ մինչև տեղեկատվական արտահոսք եղավ, արդեն սա խոսուն փաստ է՝ հաշվի առնելով նաև այն, որ, օրինակ, Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի՝ Հայաստան այցի մասին նախապես ազդարարվել էր»:

«ՉԻ». Էսքանի տեղը ավելի լավ է ասեիք, որ Ռուսաստանը լավն է, Ամերիկան՝ վատը: Սրանց թողես, առիթ գտնեն ռուսներին հաճոյանալու համար: Թե չէ՝ աննախադեպ, թաքուն-մաքուն:

Ի դեպ, թաքունի մասով: Մի հատ անեկդոտ կա, երբ ֆուտբոլային խաղում առաջին խաղակեսից հետո թիմը 0:5 հաշվով պարտվում է, ընդմիջմանը այդ թիմի հարձակվողն ասում է՝ դանակը վերցնում եմ, գնամ՝ սուդյային խփեմ: Մարզիչն ասում է՝ գնա, գնա:

Հարձակվողը դուրս է գալիս, մյուս խաղացողները մարզչին հարցնում են՝ ինչի՞ թողեցիր, որ գնա, խփի: Մարզիչն էլ պատասխանում է՝ արա, էսի հարձակվող չի, մեկ ա, ծուռ ա խփելու: 

Հիմա, էս էն իշխանությունը չի, որ ինչ-որ բան կարողանա թաքուն պահել: Ամենամեծ ցանկության դեպքում էլ ԿՀՎ ղեկավարի այցը Հայաստան հնարավոր չէ գաղտնի պահել: Որ ուրիշ բան չլինի, մեր օդանավակայանի անցակետերում ռուս սահմանապահներ են աշխատում, կամ ռուսներին զեկուցող սահմանապահներ, էդ ո՞նց էր Բըրնսը թաքուն գալու: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   719 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ