...

Վաղուց էր պետք

Վաղուց էր պետք

ՀՀ Քննչական կոմիտեն գեներալսիմուս Իոսիֆ Ստալինին (ծննդավայրը՝ Գորի) մեղադրանք է առաջադրել պաշտոնեական անփութության համար:

Ըստ Քննչական կոմիտեի` 1941 թվականի պատերազմի առաջին տասը օրերին Ստալինը ԽՍՀՄ պաշտպանության ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր պաշտոնական պարտականությունների նկատմամբ, փակվել է աշխատասենյակում, զանգերին չի պատասխանել, տարբեր պոզաներով՝ հիմնականում բերանքսիվայր, պառկել է հատակին, ինչի հետևանքով հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Բելառուսը, Ուկրաինայի արևմտյան հատվածներն ու Մերձբալթյան տարածաշրջանը:

Բացի այդ, Ստալինը չի հանձնարարել զորք տեղակայել Կիևի պաշտպանական բնագծում, այն դեպքում, երբ իր ենթակայության տակ ունեցել է համապատասխան ներուժ, այդ թվում` 650 հազար զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։ Դրա փոխարեն գնացել է քնելու:

Նախաքննությունը շարունակվում է: Պարզվում են դեպքի հանգամանքները:

ՀՀ ՔԿ մամլո ծառայություն

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   572 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ