...

Ասելը՝ մեզանից, բռնելը՝ ձեզանից

Ասելը՝ մեզանից, բռնելը՝ ձեզանից

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է Աննա Հակոբյանի՝ 11 հազար դասալիքների մասին հայտարարությանը և ճեպազրույցում ասել. «ՀՀ-ում կան բազմաթիվ քրգործեր՝ հարուցված դասալքության, տարբեր թեմաներով, ուղղակի չէի ուզենա հիմա խոսել»:

«ՉԻ». Դասալիքների վերաբերյալ իր այդ հայտարարությամբ Աննա Հակոբյանը կրակն է գցել իրավապահներին: Հիմա Արգիշտի Քյարամյանը ուզած-չուզած պիտի 11,5 հազար դասալիք գտնի ու դատի: Որպեսզի Աննա Հակոբյանը սուտ դուրս չգա:

Ոնց որ Ստալինի ժամանակ: Մինչև գետնին բերանքսիվայր ընկնելը Ստալինը հայտարարում էր, թե, օրինակ, Նիժնի Նովգորոդում 1500 հակահեղափոխական, ձախ տրոցկիստական տարր կա: Ստիպված Նիժնի Նովգորոդում 1500 հոգու ցուցակ էին կազմում, դրանց բռնում էին, դատում, գնդակահարում կամ ուղարկում ԳՈՒԼԱԳ:

Հիմա Արգիշտի Քյարամյանը փորձում է ցրել թեման, բայց մեկ է, տակից դուրս եկողը չի, հատ-հատ պիտի գտնի 11,5 հազար հոգուն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   676 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ