...

Վալերիյ Օսիպյանի երազը

Վալերիյ Օսիպյանի երազը

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

Ինքը դեռ գտնվում է ոստիկանապետի աշխատասենյակում: Ունի հյուրեր ի դեմս` Կարմեն Դավթյանի, Ռոբերտ Մելքոնյանի (Բազազ) եւ Աշոտյանի: Գլուխները կախ աշխատում են հրաժարականի տեքստի վրա: Միայն Աշոտյանն է հարցազրույց տալիս իսպանական «Մարկա» թերթին: «Ինչպես գիտեք, օրերս մեր թիմը համալրվեց Մեսսի-Վանեցյանով: Բայց դա մեր միակ ձեռքբերումը չէ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մենք հիմա աշխատում ենք Ռոնալդու-Օսիպյանի հետ պայմանագրի վրա: Մոտակա ժամերին մենք պաշտոնապես կհայտարարենք նրա տեղափոխության մասին: Մենք դառնում ենք անպարտելի: Մրցակցի երկու առանցքային ֆուտբոլիստների տեղափոխումը մեր թիմ` ուժերի նժարը փոխում է մեր կողմ»:

Սպասում են, որ Իտալիայից խորհրդակցությանը տեսակապի միջոցով շատ կարեւոր մարդ պետք է միանա:

Լսվում է տեսակապի ձայնը: Էկրանին գրված է` «Երիտասարդ պապ կամ Ամենայն հայոց փեսա»:

«Բոնջոռնո, պացիենտնե°ր: Սեւագիր մի երկու բան գրեք, վերջնական տեքստը իմ գրասենյակում կգրվի»:

«Շե՛ֆ, բայց անպայման ուզում եմ, որ շեշտվի սպայի պատվի մասին»:

«Հարց չկա, էդ պահը իմ դուրն էլ է եկել: Կակնարկենք նաեւ, որ օժանդակել ես հեղափոխությանը, մեծ հույսեր ես ունեցել: Բայց հիմա հասկանում ես, որ Նիկոլը ամբողջը ձախողել է եւ պետք է քաշի, աջ կանգնի»:

Պատկերը փոխվում է:

Գտնվում է Փաշինյանի աշխատասենյակում:

«Վալերի՛յ, դու ձախողել ես աշխատանքը, համակարգը քեզ չի լսում ու չի հարգում: Չունես կամք ու հմտություններ բարեփոխումներ անելու համար: Բայց, միեւնույն է, քեզ շատ եմ սիրում, մի տեսակ կապված եմ քո հետ: Կնշանակեմ ինձ խորհրդական: Բայց ունեմ պայման` երբեւէ մտքովդ չանցնի ինձ խորհուրդ տաս: Կգաս մեկ-մեկ, կնստենք, կհիշենք լավ օրերը: Ուրիշ թիմ տեղափոխվելու մասին էլ մոռացիր, դրանք քեզ տանում են, որ նստեցնեն փոխարինողների նստարանին»:

Զարթնում է մեքենայի ազ- դանշաների ձայնից: Նայում է պատուհանից ու տեսնում, որ իր մեքենան կանգնած է քարերի վրա, չկան չորս նոր գնված անիվները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   10645 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ